Մի խումբ ադրբեջանցիներ մեղադրվում են սպանություններ կատարելու մեջ․ Եկատերինբուրգի դատարան
https://parstoday.ir/hy/news/world-i234112
Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է երկու ադրբեջանցիների՝ նախորդ տարիների սպանությունների գործի շրջանակում։
(last modified 2025-06-29T12:16:18+00:00 )
Հունիս 29, 2025 15:46 Asia/Tehran
  • Մի խումբ ադրբեջանցիներ մեղադրվում են սպանություններ կատարելու մեջ․ Եկատերինբուրգի դատարան

Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է երկու ադրբեջանցիների՝ նախորդ տարիների սպանությունների գործի շրջանակում։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դատարանը կալանքի տակ է վերցրել Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին՝ կազմակերպված խմբի կողմից նախնական դավադրությամբ կատարված սպանության մեղադրանքով:

Քննության վարկածով՝ նրանք հանցախմբի կազմում են եղել, որը ներգրավված է եղել 2001, 2010, 2011 թվականներին Եկատերինբուրգի տարածքում կատարված մի շարք ծանր հանցագործությունների մեջ:

ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում հանցախմբի անդամների ձերբակալության մասին: Մի քանի կասկածյալներ արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, համագործակցում են քննության հետ, խուզարկություններ են կատարվել նշված անձանց բնակության վայրերում

arm.sputniknews