Քանի՞ միջազգային ընկերություն է ներգրավված Ղազայի ցեղասպանության մեջ
(last modified Wed, 02 Jul 2025 13:43:54 GMT )
Հուլիս 02, 2025 17:13 Asia/Tehran
  • Քանի՞ միջազգային ընկերություն է ներգրավված Ղազայի ցեղասպանության մեջ

Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտարարել է, որ Գազայում ցեղասպանության հանգեցնող գործողություններին մասնակցում է ավելի քան 60 միջազգային ընկերություն։ Ալբանեզեյի զեկույցը հրապարակվել է հուլիսի 1-ին։

Հիմնվելով տարբեր երկրների, իրավապաշտպանների, գիտնականների և ընկերությունների կողմից տրամադրված ավելի քան 200 փաստաթղթերի և տվյալների վրա՝ Ալբանեզեն վերոնշյալ ընկերությունների գործողությունները բնութագրել է որպես «ցեղասպանական արշավի» մի մաս։ Նա նշել է. «Գազայում կյանքի ոչնչացումը և Արևմտյան ափին հարձակումների սրացումը շարունակվում են, և այս միտումը շահութաբեր է դարձել շատ ընկերությունների համար»։
Հրապարակված ցանկում ներառված են այնպիսի խոշոր զենք արտադրող ընկերությունների անունները, ինչպես՝ Lockheed Martin-ը և Leonardo-ն։ Նշվում է, որ Caterpillar Inc.-ը և HD Hyundai-ն   տրամադրել են տեխնիկա՝ Գազայի հատվածում և Արևմտյան ափին քանդման աշխատանքների համար։
Զեկույցում նշվել է, որ տեխնոլոգիական մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Alphabet-ը, Amazon-ը, Microsoft-ը, IBM-ը և Palantir Technologies-ը, նույնպես կարևոր դեր են խաղացել Իսրայելի գործողություններում՝ տրամադրելով ամպային հաշվարկային ենթակառուցվածքներ և հսկողության համակարգեր։
Ալբանեզեն կոչ է արել այս ընկերություններին դադարեցնել Իսրայելի հետ համագործակցությունը, իսկ նրանց ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի հնարավոր խախտումների համար։ 
Հուլիսի 3-ին զեկույցը նախատեսվում է ներկայացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ Դատապարտելով զեկույցը, զեկույցին,  ԱՄՆ կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել Ալբանեզեին հեռացնել  աշխատանքից։