Իլոն Մասկը նոր կուսակցություն է հիմնել
https://parstoday.ir/hy/news/world-i234378-Իլոն_Մասկը_նոր_կուսակցություն_է_հիմնել
Միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո հայտարարել է իր քաղաքական կուսակցության ձևավորման մասին, որը նա անվանել է The America Party («Ամերիկայի կուսակցություն»):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2025 08:36 Asia/Tehran
  • Իլոն Մասկը նոր կուսակցություն է հիմնել

Միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո հայտարարել է իր քաղաքական կուսակցության ձևավորման մասին, որը նա անվանել է The America Party («Ամերիկայի կուսակցություն»):

«Երկուսը մեկի հարաբերակցությամբ դուք նոր քաղաքական կուսակցություն եք ուզում, և դուք կստանաք այն․․․ Մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, ոչ թե ժողովրդավար երկրում։ Այսօր ձևավորվել է «Ամերիկա» կուսակցությունը` ազատությունը ձեզ վերադարձնելու համար»,-գրել է Մասկը X սոցիալական ցանցում։

Հունիսի վերջին Մասկը անհամաձայնություն էր հայտնել Թրամփի օրինագծին, որը կրճատում է դաշնային ծախսերը, բայց միաժամանակ լուրջ հարկային արտոնություններ է տալիս, և կրկին առաջարկել էր ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցություն ստեղծել՝ հայտարարելով, որ ներկայումս երկիրը միակուսակցական է: Թրամփը, ի պատասխան գործարարի քննադատությանը, հայտարարել էր, որ առանց սուբսիդիաների նա ստիպված կլինի «խանութը փակել ու վերադառնալ տուն՝ ՀԱՀ»: