Google-ը կզբաղվի ահաբեկչության հակաքարոզչությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i2344-google_ը_կզբաղվի_ահաբեկչության_հակաքարոզչությամբ
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը գործարկել է պիլոտային նախագիծ, որի շրջանակում վիրտուալ տիրույթում զբաղվելու է ահաբեկչության, ծայրահեղականության հակաքարոզչությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 06:26 Asia/Tehran
  • Google-ը կզբաղվի ահաբեկչության հակաքարոզչությամբ

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը գործարկել է պիլոտային նախագիծ, որի շրջանակում վիրտուալ տիրույթում զբաղվելու է ահաբեկչության, ծայրահեղականության հակաքարոզչությամբ։

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ամեն անգամ, երբ օգտատերերը Google որոնողական համակարգում կփնտրեն ահաբեկչությանը, ծայրահեղականությանն առնչվող նյութեր, Google-ն ավտոմատ կերպով կբերի սխալ պատասխաններ` մասնավորապես հակաահաբեկչական կայքեր:

«Մենք պետք է վերացնենք վատ տեղեկությունները` օգտատերերին հնարավորություն տալով գտնել դրական լուրեր։ Երբ մարդը հայտնվում է վիրտուալ տիրույթում, նա պետք է գտնի այնպիսի նյութեր, որոնք հույս են տալիս, այլ ոչ թե` վնասում»,-մեջբերում է աղբյուրը Google-ի ավագ մենեջեր Էնթոնի Հաուսին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության պիլոտային նախագիծը միտված է նվազագույնի հասցնել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ նաև «Իսլամական պետության» համացանցային ակտիվությունը։