Հակասիոնիստ ռաբբին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի հետ
Հուլիս 07, 2025 09:55 Asia/Tehran
Ռիո դե Ժանեյրոյում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում, հակասիոնիստ ռաբբի Իսերոլ Դեյվիդ Վայսը հանդիպել և ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Սիոնիզմի դեմ հանդես եկող հայտնի հրեա գործիչ ռաբբի Դեյվիդ Վայսը, հանդիպման ժամանակ համերաշխություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը և ընդգծել իր հակասիոնիստական դիրքորոշումները։

Ավելի վաղ, Բրազիլիայում Իրանի դեսպանատանը բացված հուշամատյանում կատարած գրառման մեջ, նա աջակցություն էր հայտնել Իրանի վրա Իսրայելի հարձակման զոհերին։ Այս հանդիպումը վկայում է Իրանի հակասիոնիստական դիրքորոշումների հետ հրեական շրջանակների մերձեցման մասին։