«Ալ Ահլին» բանակցում է Լիոնել Մեսիի հետ
(last modified Mon, 07 Jul 2025 08:38:13 GMT )
Հուլիս 07, 2025 12:08 Asia/Tehran
  • «Ալ Ահլին» բանակցում է Լիոնել Մեսիի հետ

Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլին» հույս ունի պայմանագիր կնքել ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հետ, հաղորդում է L`Equipe-ը։

Մեսիի գործող պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ կավարտվի այս տարվա դեկտեմբերի 31-ին։ «Ալ Ահլին» արդեն մի քանի շաբաթ բանակցում է Մեսիի հետ՝ փորձելով համոզել հաջորդ տարվա հունվարին տեղափոխվել Սաուդյան Արաբիա, որը 2034-ին ընդունելու է աշխարհի առաջնությունը եւ նպատակ ունի մինչեւ այդ ներգրավել համաշխարհային ֆուտբոլի աստղերի։

Մեսին արգենտինական «Նյուելս Օլդի» սան է, կարիերայի մեծ մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում», հանդես է եկել նաեւ փարիզյան ՊՍԺ-ում։

news.am