ԱՄՆ-ն որքա՞ն օգնություն է ցուցաբերել Ուկրաինային
https://parstoday.ir/hy/news/world-i234448-ԱՄՆ_ն_որքա_ն_օգնություն_է_ցուցաբերել_Ուկրաինային
Գերմանիայի   համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտը(Քիլ) հայտնել է, որ Միացյալ Նահանգները մինչև 2025 թվականի ապրիլ ամիսը, Ուկրաինային տրամադրել է ընդհանուր առմամբ 123.3 միլիարդ դոլար, այդ թվում՝ 69.5 միլիարդ դոլար ռազմական օգնություն, 50.1 միլիարդ դոլար ֆինանսական օգնություն և 3.7 միլիարդ դոլար մարդասիրական օգնություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2025 12:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն որքա՞ն օգնություն է ցուցաբերել Ուկրաինային

Գերմանիայի   համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտը(Քիլ) հայտնել է, որ Միացյալ Նահանգները մինչև 2025 թվականի ապրիլ ամիսը, Ուկրաինային տրամադրել է ընդհանուր առմամբ 123.3 միլիարդ դոլար, այդ թվում՝ 69.5 միլիարդ դոլար ռազմական օգնություն, 50.1 միլիարդ դոլար ֆինանսական օգնություն և 3.7 միլիարդ դոլար մարդասիրական օգնություն։

Այնուամենայնիվ, այս զեկույցի համաձայն, 2025 թվականի մայիսից ի վեր Վաշինգտոնից Կիև որևէ ֆինանսական օգնություն չի ուղարկվել: 2025 թվականի մարտի սկզբին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև վիճաբանությունից հետո Սպիտակ Տունը դադարեցրեց ռազմական բոլոր օգնությունների տրամադրումն Ուկրաինային:

Ոկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների միջև Սաուդյան Արաբիայում անցկացված բանակցություններից հետո օգնությունները վերսկսվեցին։ Սակայն կարճ ժամանակ անց ամերիկյան ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) դադարեցրել է որոշ հրթիռների և բարձր ճշգրտության ռազմամթերքի մատակարարումը՝ պաշարների նվազման վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է, որ Ուկրաինային ուղղված յուրաքանչյուր ռազմական բեռնվածք կարող է դիտարկվել որպես օրինական թիրախ Ռուսաստանի զինված ուժերի համար։ Կրեմլը նույնպես հայտարարել է, որ Արևմուտքի կողմից զենքի մատակարարումը  խոչընդոտում  է խաղաղության բանակցությունները և ՆԱՏՕ-ին ներքաշում հակամարտության մեջ։