Ռուսական համալսարանի ռեկտոր. Աշխարհը տեսավ Իրանի եզակի զենքի արդյունավետությունը
(last modified Wed, 09 Jul 2025 05:32:58 GMT )
Հուլիս 09, 2025 09:02 Asia/Tehran
  • Վլադիմիր Լիտվինենկո, Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանի նախագահ
    Վլադիմիր Լիտվինենկո, Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանի նախագահ

Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Լիտվինենկոն հրապարակել է իմամ Հոսեյնի համալսարանի ռեկտոր Մոհամմադ Ռեզա Հասանի Ահանգարին ուղղված նամակ, որում ողջունել է Իրանի արդյունավետ գործողություններն ազգային ինքնիշխանության պաշտպանության և սեփական արչտադրության զենքի միջոցով իր ռազմական հզորությունը ցուցադրելու գործում։

Նամակում Լիտվինենկոն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն Իրանի վրա, հավելելով, որ Իրանի զինված ուժերի կողմից եզակի զենքի հաջող կիրառումը իրանցի գիտնականների և ինժեներների անխոնջ ջանքերի արդյունքն է և վկայում է երկրի պաշտպանության ոլորտում արդյունավետության և կարողությունների մասին։

Աշխարն անցնում է բազմաբևեռ կարգի 

Անդրադառնալով աշխարհում բազմաբևեռ կարգի ձևավորմանը՝ Լիտվինենկոն նշել է, որ Իրանի վրա վերջին հարձակումների պատճառն ԱՄՆ-ի գերիշխող դիրքի թուլացումը և լիբերալիզմի խորը ճգնաժամն է։
Նա նշել է․ «Ժամանակակից քաղաքակրթությունը լուրջ սպառնալիքների է բախվում մշակութային, գիտական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։ «Ընտանեկան ինստիտուտի քայքայումը, շեղումների օրինականացումը և սատանիզմի բացահայտ քարոզչությունը վկայում են այդ մասին»։
Լիտվինենկոն հավելել է, որ համաշխարհային կարգի հիմնարար փոփոխությունների լույսի ներքո Իրանը՝ որպես առաջադեմ և անկախ երկիր, ավանդական արժեքների և ազգային ինքնիշխանության պաշտպանության առաջնագծում է։

Իրանի վրա հարձակումն անհիմն էր

Նրա խոսքով. «Իրանի մջիուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումը որևէ արդարացում չուներ և իրականացվել է բացառապես ԱՄն-ի կորսված հզորությունը ցուցադրելու նպատակով։ Գործողություն, որը մարդկությանը ավելի է մոտեցրել միջուկային համաշխարհային պատերազմին»։

Իրանն առաջատար է  ազգային ինքնիշխանության պաշտպանության հարցում 

Անդրադառնալով Արևմուտքի հետ դիմակայության հարցում Իրանի դիրքորոշմանը՝ Լիտվինենկոն իր համակրանքն է հայտնել Իրանի ժողովրդին  և վերջին ահաբեկչական հարձակումների զոհերի ընտանիքներին՝ գրելով. «Մեր համալսարանը, ցավակցություն հայտնելով Իրանի ազնիվ ժողովրդին, ընդգծում է Իրանի ակադեմիական հաստատությունների հետ գիտական համագործակցության շարունակականությունը»։

Նամակը հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանի կայքում։
Անդրադառնալով վերջին հարևձակումների հետևանքով  իրանցի գիտնականների նահատակությանը, Լիտվինենկոն նամակում գրել է. «Այս գիտական գործիչները մեզ ծանոթ էին և կարևոր դեր էին խաղում երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող համատեղ գիտական նախագծերում։
Այս կառուցողական հարաբերությունների դրսևորումներից են եղել գիտական համագործակցությունները, այդ թվում՝ պրակտիկաները, գիտական գործուղումները, էներգետիկայի և հանքային պաշարների ոլորտներում համատեղ նախագծերը, ինչպես նաև ուսանողների մասնակցությունը ամառային դպրոցներին։ «Միասին մենք ավելի ուժեղ ենք» կարգախոսը նույնպես պահպանվել է որպես երկկողմ համագործակցության հիմնական ուղղություն»։

Իրանն առաջատար է  ազգային ինքնիշխանության պաշտպանության հարցում