Բորել. Ռազմական հանցագործն իր զենքի մատակարարին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի
ԵՄ արտաքին քաղաքականության նախկին պատասխանատուն ծաղրել է ԱՄՆ նախագահին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու՝ Իսրայելի վարչապետի քայլը։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության նախկին պատասխանատու Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Հաագայի դատարանի կողմից հետախուզվող ռազմական հանցագործը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր տարածաշրջանում իրականացրել է ամենամեծ էթնիկ զտումը, իր զենքի մատակարարին առաջադրում է Նոբելյան խաղաղության մրցանակի։
Հուլիսի 8-ին, ԱՄՆ կատարած այցի ընթացքում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գովաբանել է Դոնալդ Թրամփին՝ Իսրայելի ագրեսիային մասնակցելու համար և պաշտոնական նամակով հայտարարել, որ նա «արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի»։