Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են. Կիսելյով
https://parstoday.ir/hy/news/world-i234632-Ադրբեջանի_Մամուլի_խորհրդի_մեղադրանքները_թմբուկի_պես_դատարկ_են._Կիսելյով
Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2025 14:29 Asia/Tehran
  • Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են. Կիսելյով

Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

Պատասխանելով Ռուսաստանի լրագրողների միության բաց նամակին, որով բողոք էր արտահայտվում Sputnik Ադրբեջանի աշխատակիցների ձերբակալության դեմ, Ադրբեջանի Մամուլի խորհուրդն ավելի վաղ հանդես էր եկել ռուսական կողմի հասցեին մեղադրանքներով: Խորհրդի հայտարարության մեջ ասվում էր, թե իբր ՌԴ-ն մեդիակառուցվածքը որպես «արտաքին քաղաքական ազդեցության գործիք» է օգտագործում, ինչի կապակցությամբ հայտարարվում էր, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ճնշման մասին խոսք չկա:
«Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են։ Գործընկերները չեն կարող որևէ օրինակ բերել՝ ի հաստատումն իրենց այն թեզի, որ Sputnik Ադրբեջանը երկրում դիվերսիոն գործունեություն է ծավալել», - հայտնել է Կիսելյովը։
Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) անհիմն ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: