Լոնդոնում երկրորդ շաբաթն անընդմեջ ձերբակալվել են Պաղեստինի տասնյակ կողմնակիցներ
Շաբաթ օրը, երկրորդ շաբաթն անընդմեջ, Լոնդոնի ոստիկանությունը, Խորհրդարանի հրապարակում, ձերբակալել է տասնյակ պաղեստինամետ ցուցարարների։ Մահաթմա Գանդիի և Նելսոն Մանդելայի արձանների շուրջ խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարները կրել են «Ես դեմ եմ ցեղասպանությանը» և «Ես աջակցում եմ Պաղեստինի համար գործողությունների խմբին» գրություններով պաստառներ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի ոստիկանությունը, հղում անելով հակաահաբեկչական օրենքին, ձերբակալել է ավելի քան 30 մարդու՝ «Պաղեստինի համար գործողությունների խմբին» աջակցելու համար։ Խումբը վերջերս բրիտանական կառավարության կողմից ընդգրկվել է արգելված խմբերի ցանկում, և դրան ցանկացած աջակցություն համարվում է հանցագործություն։ Անցյալ շաբաթ, նույն պատճառաբանությամբ, ձերբակալվել է 29 մարդ, այդ թվում՝ 83-ամյա քահանա։
Քեյր Սթարմերի կառավարության կողմից խմբի գործունեությունն արգելելու որոշումը, որը դեմ է հանդես գալիս Սիոնիստական ռեժիմին աջակցող զենքի ընկերություններին, լայն արձագանքի է արժանացել։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, իրավաբանները, դասախոսները և մշակութային գործիչները այս քայլը որակել են «ճնշող» և սպառնալիք խոսքի ազատությանն ու խաղաղ հավաքներին։
Քաղաքական փորձագետների կարծիքով՝ Բրիտանիայի կառավարությունը, Իսրայել զենք ուղարկելու վերաբերյալ մտահոգություններին արձագանքելու փոխարեն, ճնշում է քաղաքացիական բողոքի ցույցերը և սահմանափակում Գազայի պատերազմի քննադատության հնարավորությունը։