Windows 10-ը համակարգիչներում կտեղադրվի առանց օգտատիրոջը հարցնելու
https://parstoday.ir/hy/news/world-i2347-windows_10_ը_համակարգիչներում_կտեղադրվի_առանց_օգտատիրոջը_հարցնելու
Microsoft կորպորացիան փոփոխել է իր օպերացիոն համակարգի թարմացման կարգը: Հիմա արդեն մինչեւ Windows 10 թարմացումը երաշխավորության կարգավիճակ է ստացել: Այս մասին գրում է MSInsider-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 06:28 Asia/Tehran
  • Windows 10-ը համակարգիչներում կտեղադրվի առանց օգտատիրոջը հարցնելու

Microsoft կորպորացիան փոփոխել է իր օպերացիոն համակարգի թարմացման կարգը: Հիմա արդեն մինչեւ Windows 10 թարմացումը երաշխավորության կարգավիճակ է ստացել: Այս մասին գրում է MSInsider-ը:

Սա նշանակում է, որ հնացած Windows 7 եւ 8.1 օպերացիոն համակարգերի օգտատերերի մոտ համակարգի թարմացումը կարող է ավտոմատ սկսվել: Հարկ է նշել, սակայն, որ օգտատերերը կարող են նախապես հրաժարվել Windows 10-ից՝ Windows-ի կարգավորման բաժնում անջատելով ավտոմատ թարմացման գործառույթը:

Իսկ եթե Windows-ի հին տարբերակների օգտատերերը չհասցնեն անջատել ավտոմատ թարմացման գործառույթը եւ պատահաբար հաստատեն Windows 10-ի թարմացումը, ապա կարող են Windows 10-ի տեղադրումից հետո 31 օրվա ընթացքում հետ վերադառնալ իրենց նախկին օպերացիոն համակարգին: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: