Ինչո՞ւ է Պաղեստինը ֆուտբոլում տաբու դարձել
Պաղեստինին աջակցելը դարձել է ֆուտբոլի մեծ տաբուներից մեկը, քանի որ պաղեստինցիների հետ համերաշխության ցանկացած դրսևորում հանգեցնում է պատժի ակումբների կամ այնպիսի կառույցների կողմից, ինչպիսին է ՖԻՖԱ-ն։ Սա այն դեպքում, երբ ֆուտբոլը համարվում է արդարադատության հայելի։
Գազայում Իսրայելի կողմից իրականացված հանցագործությունների նկատմամբ ֆուտբոլային ակումբների և ֆեդերացիաների լռությունը կասկածելի է, հատկապես հարյուրավոր պաղեստինցի մարզիկների նահատակությունի և Գազայի հատվածում սպորտային ենթակառուցվածքների լիակատար ոչնչացման ֆոնին։
Նման օրինակներից կարելի է նշել «Տոտենհեմի» և «Արսենալի» աշխատակիցներին աշխատանքից ազատելը՝ Պաղեստինին աջակցելու համար, մինչդեռ իսրայելական բանակին աջակցող խաղացողները մնացել են անպատիժ։ Նույնիսկ BBC-ի նման լրատվամիջոցները հեռացրել են այն ծրագրերը, որտեղ որևէ հղում կա Պաղեստինին։ Դրանցից է Մոհամեդ Սալահի հարցազրույցը Գարի Լինեկերի հետ։
ՖԻՖԱ-ն ոչ միայն որևէ կերպ չի արձագանքել պաղեստինցի մարզիկների նահատակությանը, այլև հեռացրել է Պաղեստինին աջակցող պատկերները, ինչպես օրինակ Հուսեյն Ալ-Շահաթի թևնոցը։ Այս երկակի քաղաքականությունը որոշ փորձագետների կողմից դիտվում է որպես Պաղեստինին ֆուտբոլային պատմությունից բացառելու համակարգված քայլ։
Այս պայմաններում, երկրպագուները, անկախ մարզիկները և որոշ փոքր եվրոպական ակումբներ, հնչեցնում են արդարությպաղեստինցիներին։ Այս լռության նկատմամբ դիմակայությունը դիմադրությունը ֆուտբոլը վերածել է քաղաքական և բարոյական ասպարեզի՝ ցույց տալով, որ պաշտոնական հաստատությունների ջանքերին հակառակ, Պաղեստինը չի ջնջվի ֆուտբոլի հիշողությունից։