Brexit-ի պատճառով աղքատացել են աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ
https://parstoday.ir/hy/news/world-i23500-brexit_ի_պատճառով_աղքատացել_են_աշխարհի_400_ամենահարուստ_մարդիկ
Brexit-ի պատճառով աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ կորցրել են 127.4 միլիարդ դոլար` Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքների ֆոնի վրա բաժնետոմսերի համաշխարհային շուկաներում տատանումների պատճառով, հայտնում է Bloomberg-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2016 09:05 Asia/Tehran
  • Brexit-ի պատճառով աղքատացել են աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ

Brexit-ի պատճառով աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ կորցրել են 127.4 միլիարդ դոլար` Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքների ֆոնի վրա բաժնետոմսերի համաշխարհային շուկաներում տատանումների պատճառով, հայտնում է Bloomberg-ը:

«Աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ ուրբաթ օրը կորցրել են 127.4 միլիարդ դոլար, երբ բաժնետոմսերի համաշխարհային շուկաները տատանվել են այն նորության պատճառով, որ բրիտանացիները որոշել են լքել Եվրամիությունը»,- ասված է հաղորդագրությունում: Ինչպես նշվում է, միլիարդատերերը Brexit-ի պատճառով կորցել են իրենց 3.9 տրիլիոն դոլար համընդհանուր կարողության 3.2%-ը:

Այսպես, ամենաշատը կորցրել է եվրոպացի գործարար Ամանսիո Օրտեգան` ավելի քան 6 միլիարդ դոլար: Ավելի քան մեկ միլիարդ դոլար են կորցրել Բիլ Գեյթսը, Ջեֆ Բեզոսը և Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը` Ջերարդ Քավենդիշ Գրոսվենորը: