Քերին մեկնել է Հռոմ՝ հանդիպելու Նեթանյահուի հետ
Հունիս 26, 2016 09:12 Asia/Tehran
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնից մեկնել է Հռոմ՝ հանդիպելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ գրում է The Times of Israel-ը:
Նշվում է, որ նրանք ի թիվս այլ հարցերի՝ կքննարկեն մերձավորարևելյան կարգավորման հարցերով քառյակի՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջիկա զեկույցը:
Ինչպես նշել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին, փաստաթուղթը կպարունակի «Երկու պետություն երկու ժողովորդների համար» դիրքորոշման խթանմանը վերաբերող առաջարկություններ:
Պիտակ