Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արվածից բացի որևէ այլ բան ԱՄՆ-ը չի կարող առաջարկել։
Վաշինգտոնը խորամանկում է, երբ ասում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակումը վերացնելու «եզակի» լուծում ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր գտել, որ ԱՄՆ-ը կարող է երկարաժամկետ վարձակալել այդ հատվածը:
Ընդ որում, նա որևէ վերապահում չէր արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի տարածքի մասին է, որը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մասն է:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում արվածից բացի որևէ այլ բան ԱՄՆ-ն չի կարող առաջարկել», - ասել է Զախարովան:
Նա ցավով նշել է, որ արևմտականների ապակառուցողական ազդեցության բերումով հայկական իշխանությունների դիրքորոշման պատճառով եռակողմ խմբում աշխատանքը կանգ է առել։ Զախարովան անդրադարձել է նաև Թավրիզ-Նախիջևան-Մեղրի-Բաքու-Դերբենտ երթուղով երկաթուղու վերականգնման և ընդլայնման վերաբերյալ Բաքվի առաջարկին և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ դրա հետագա կցմանը:
Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Հյուսիս-Հարավ»-ով տրանսպորտային բեռնափոխադրումների զարգացման համար։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է «Հյուսիս-Հարավ»-ի արևմտյան ճյուղի զարգացման հարցով Ադրբեջանի և Իրանի հետ համագործակցության շարունակմամբ՝ ռուսական Դերբենտից մինչև ադրբեջանական Աստարա, այնուհետև՝ իրանական Ռաշտ: