ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հաստատել է Իրանի հետ տեխնիկական բանակցությունների վերսկսումը
Ստամբուլում իրանցի և եվրոպացի դիվանագետների միջև խորհրդակցություններին զուգահեռ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարեց կազմակերպության հետ տեխնիկական բանակցություններ վարելու Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական մակարդակով վերսկսել իր միջուկային ծրագրի վերաբերյալ տեխնիկական բանակցությունները։
Այն իրավիճակում, երբ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը գտնվում է գործակալության վերահսկողության ներքո, և Թեհրանը համագործակցել է այս միջազգային մարմնի հետ նույնիսկ իր պարտավորություններից դուրս, Գրոսսին կոչ է արել թափանցիկություն ապահովել Իրանի միջուկային գործունեության և օբյեկտների վերաբերյալ։
Ավելի վաղ ԻԻՀ փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել էր, որ գործակալության տեխնիկական խումբն առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում կմեկնի Թեհրան՝ քննարկելու, թե ինչպես է Իրանը համագործակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ապագայում, սակայն պատվիրակությունը չի այցելի Իրանի միջուկային օբյեկտներ։
Նա նաև հայտարարել է «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու մասին, ասելով․ «Մենք որևէ որոշում չենք կայացրել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ։ Մենք պարտավորություններ ունենք։ Սակայն նոր հանգամանքներում պարտավորությունների իրականացման եղանակը պահանջում է նոր քննարկում Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ։ Իսլամական խորհրդարանն ընդունել է օրենք, որ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ ցանկացած համագործակցություն պետք է կասեցվի, և այդ համագործակցությունը վերականգնելու համար սահմանվել է երկու պայման՝ օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանվածությունը, ինչպես նաև անձնակազմը»։