Հնդկաստանում ձերբակալել են գոյություն չունեցող երկրների դեսպանատներ բացած տղամարդուն
https://parstoday.ir/hy/news/world-i235186
Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է գոյություն չունեցող երկրների դեսպանատներ բացած տղամարդու։
(last modified 2025-07-27T12:20:41+00:00 )
Հուլիս 27, 2025 15:50 Asia/Tehran
  • Հնդկաստանում ձերբակալել են գոյություն չունեցող երկրների դեսպանատներ բացած տղամարդուն

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է գոյություն չունեցող երկրների դեսպանատներ բացած տղամարդու։

Այս մասին հայտնում է Associated Press-ը:  Նյու Դելիի մոտակայքում վարձակալած շենքում նա կազմակերպել էր «Սեբորգա» և «Արևմտյան Արկտիկա» անվանած երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը։

 47-ամյա Հարշվարդհան Ջայնից առգրավվել են դիվանագիտական կեղծ համարանիշներով մեքենաներ, մոտ 4.5 միլիոն ռուփի (52 հազար դոլար) և այլ արտարժույթներով կանխիկ գումար:

Չարագործը ներկայանալով որպես դեսպանատան աշխատակից կամ, անգամ, դեսպան՝ մարդկանց խոստացել է աշխատանքի տեղավորել արտասահմանում, ինչի համար ստացել է որոշակի գումար:

 Ի հաստատումն իր խոսքերի և կարգավիճակի՝ իր մոտ եկած մարդկանց ներկայացրել է բազմաթիվ խմբագրված լուսանկարներ, որոնցում նա պատկերված է համաշխարհային առաջնորդների հետ: Ջայնի մոտ հայտնաբերվել են նաև կեղծ փաստաթղթեր՝ Հնդկաստանի և ավելի քան 30 երկրների կեղծված կնիքներով:

Տղամարդուն ներկայացվել է նաև արտասահմանյան կեղծ ընկերությունների միջոցով փողերի լվացման մեղադրանք։