Սանդերս. Ամերիկացիների 60%-ը դեմ է պաղեստինցիների դեմ պատերազմին
https://parstoday.ir/hy/news/world-i235430
Վերմոնտից անկախ սենատոր Բերնի Սանդերսն ասել է. «Ամերիկացիների 60%-ը դեմ է Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաժան պատերազմին»։
(last modified 2025-08-03T06:12:50+00:00 )
Օգոստոս 03, 2025 09:42 Asia/Tehran
  • Վերմոնտից անկախ սենատոր Բերնի Սանդերս
    Վերմոնտից անկախ սենատոր Բերնի Սանդերս

Վերմոնտից անկախ սենատոր Բերնի Սանդերսն ասել է. «Ամերիկացիների 60%-ը դեմ է Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաժան պատերազմին»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հայտնում է, որ X –ում արած գրառման մեջ   ամերիկացիներին հիշեցնելով Գազայի ժողովրդի դեմ պատերազմին իրենց ընդդիմության մասին, Սանդերսը գրել է. «Մենք առաջընթաց ենք գրանցում այս պատերազմի ֆինանսավորման հարցում դեմոկրատների դեմ քվեարկելու հարցում»։
Սանդերսը գրել է. «Ժամանակն է, որ հանրապետականները կողմնորոշվեն։ Արդյո՞ք միջին հանրապետականը ցանկանում է, որ միլիարդավոր դոլարներ ծախսվեն սովամահ երեխաների վրա։ Ես այդպես չեմ կարծում»։
Վերջին շաբաթներին Սանդերսը ջանքեր է գործադրել Իսրայելին ԱՄՆ-ի զենքի օգնությունը դադարեցնելու համար՝ Սենատ ներկայացնելով բանաձևեր, որոնք չեն ընդունվել։