Արդյո՞ք Թրամփը քաղաքականացրել է վիճակագրությունը՝ աշխատանքից ազատելով վիճակագրության պաշտոնյային
-
Աջ կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ձախ կողմից՝ ԱՄՆ Աշխատանքի նախարարության Աշխատանքի վիճակագրության բյուրոյի պաշտոնանկ արված ղեկավար՝ Էրիկա ՄաքԷնթարֆեր՝
Pars Today – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Աշխատանքի նախարարության վիճակագրության բյուրոյի ղեկավար Էրիկա ՄաքԷնթարֆերին աշխատանքից ազատելու քայլը լայն արձագանք է առաջացրել ամերիկյան ակադեմիական և քաղաքական շրջանակներում։ Քայլը կատարվել է ԱՄՆ-ում զբաղվածության ցուցանիշների նվազման մասին հաղորդագրությունների հրապարակումից հետո, որոնք հակասում էին Թրամփի բարենպաստ տնտեսական զեկույցին։
Թրամփը «աշխատաշուկայի իրականությունը արտացոլելու անբավարար կարողությունը» որպես ՄաքԷնթարֆերի պաշտոնանկության պատճառ է նշել, սակայն վերլուծաբանները դա համարում են տվյալները խեղաթյուրելու և գիտական հաստատությունները քաղաքականացնելու փորձ: CNN-ի հաղորդագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ տնտեսությունը անցյալ ամիս ավելացրել է ընդամենը 73,000 նոր աշխատատեղ, իսկ նախորդ ամիսների վերանայումը ցույց են տալիս զգալի անկում:
Քննադատները զգուշացնում են, որ որոշումը սպառնում է վիճակագրական գործակալությունների անկախությանը և նվազեցնում է հանրային վստահությունը պաշտոնական տվյալների նկատմամբ: Մասնագետները նաև ընդգծում են, որ զբաղվածության անկման համար պատասխանատու են կառուցվածքային գործոնները, ինչպիսիք են տոկոսադրույքների աճը և համաշխարհային անկումը, այլ ոչ թե վիճակագրական գրասենյակի անսարքությունը:
Վերլուծաբանները կարծում են, որ վիճակագրության քաղաքականացումը կթուլացնի տնտեսական պլանավորումը, կհանգեցնի քաղաքականության մշակման շփոթություն և կառաջացնի հանրային անվստահություն։