Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտում հայտարարել խաղաղության մասին
Այս ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է Սպիտակ տանը ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։
Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին։ Այս մասին X-ում գրել է «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաֆօղլուն։
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին։
«Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին բանակցություններ են վարել Աբու Դաբիում։ Հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։
Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները մնում են կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը քննարկելու ամենաարդյունավետ ձևաչափը։
arm.sputniknews.ru