Ինչո՞ւ դոլարն այլևս աշխարհի անվտանգ ապաստանը չէ
Տասնամյակներ շարունակ, գլոբալ ֆինանսական համակարգում դոլարի անփոխարինելի գերիշխանությունից հետո՝ այժմ նկատելի են լուրջ նշաններ, որ այս միջազգային արժույթի դիրքը թուլանում է։ Մի իրավիճակ, որը վերլուծաբանները բնորոշում են որպես դոլարի «զգուշացման կետ»։
Բրուքինգսի ինստիտուտի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում քաղաքական և տնտեսական անկայունությունը, հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ստիպել է բազմաթիվ համաշխարհային ներդրողների վերանայել դոլարի ավանդական դիրքը՝ որպես անվտանգ ապաստան ճգնաժամի ժամանակ։ Սա այն դեպքում, երբ վերջին շաբաթներին դոլարի արժեքի անկումը, տոկոսադրույքների բարձրացման հետ մեկտեղ՝ փորձագետների կողմից դիտվում է որպես շուկայական անվստահության նշան ԱՄՆ տնտեսության ապագայի նկատմամբ։
1973 թվականից ի վեր՝ Դոլարը ունեցել է իր ամենավատ գրանցված ցուցանիշը՝ առաջին կիսամյակում և հիմնական արժույթների զամբյուղի նկատմամբ դրա ուժի ինդեքսը նվազել է 1.8%-ով: Վերլուծաբանները նշում են, որ Բրիտանիայի 2022 թվականի տնտեսական ճգնաժամի հետ կառուցվածքային նմանությունները սրել են մտահոգությունները:
Պետական պարտքի աննախադեպ աճը, ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, դոլարի նկատմամբ համաշխարհային պահանջարկի անկումը, գնաճը և միջազգային ֆինանսական համակարգում դոլարի դիրքի քաղաքական շահագործումը դոլարի դիրքի թուլացման պատճառներից են: Վաշինգտոնի կողմից դոլարի գործիքային օգտագործումը՝ Իրանի, Ռուսաստանի և Վենեսուելայի նման երկրների վրա ճնշում գործադրելու համար, շատ երկրների հանգեցրել է ԱՄՆ-ից իրենց արժութային կախվածության նվազեցմանը:
Միևնույն ժամանակ, Չինաստանը խթանելով յուանի օգտագործումը երկկողմ առևտրում և Ռուսաստանը՝ դոլարային պահուստները փոխակերպելով եվրոյի և ոսկու քայլեր են ապադոլարիզացիայի ուղությամբ: Բացի այդ, BRICS-ի նման դաշինքները մշակում են ֆինանսական գործարքների մեխանիզմներ, որոնք անկախ են դոլարից:
Բրուքինգսի զեկույցի համաձայն՝ համաշխարհային ներդրողներն այժմ ավելի բարձր եկամուտ են ակնկալում դոլարային ակտիվներ պահելու համար: Այլ կերպ ասած՝ դոլար պահելու ռիսկը մեծացել է, և անցյալի անվերապահ վստահությունը այլևս գոյություն չունի։
Վերջին հաշվով, եթե ներկայիս ընթացքը շարունակվի, դոլարը ոչ միայն կդադարի անվտանգ ապաստան լինելուց, այլև կարող է ինքնին դառնալ անկայունության աղբյուր․ համաշխարհային ֆինանսական համակրգում աստիճանական, սակայն որոշիչ փոփոխություն։