Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային պարեկություն են սկսել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/world-i235602-Ռուսաստանը_և_Չինաստանը_համատեղ_ռազմածովային_պարեկություն_են_սկսել_Ասիա_խաղաղօվկիանոսյան_տարածաշրջանում
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հաղորդել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սկսվել է ՌԴ-ի և ՉԺՀ-ի նավերի համատեղ պարեկումը։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունն:
(last modified 2025-08-07T08:27:23+00:00 )
Օգոստոս 07, 2025 11:57 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային պարեկություն են սկսել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հաղորդել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սկսվել է ՌԴ-ի և ՉԺՀ-ի նավերի համատեղ պարեկումը։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունն:

«Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերը ստեղծել են համատեղ ջոկատ և դուրս են եկել Ճապոնական ծով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ պարեկային առաջադրանքներ կատարելու համար», - ասվում է նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Համատեղ պարեկության հիմնական խնդիրներն են Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմածովային համագործակցության ամրապնդումը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, ծովային ջրատարածքի մոնիթորինգը և ՌԴ-ի ու ՉԺՀ-ի ծովային տնտեսական գործունեության օբյեկտների պահպանումը», - հայտարարում է Խաղաղօվկիանոսյան նավատորմը։

Սա թվով հինգերորդ ռուս-չինական ռազմածովային պարեկությունն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

ՌԴ-ն և ՉԺՀ-ն այն կանոնավոր կերպով անցկացնում են 2021 թվականից։   2019 թվականից ի վեր Մոսկվան և Պեկինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում օդային տարածության համատեղ պարեկություն են անցկացնում ռազմավարական ավիացիայի մասնակցությամբ։  Ավելի վաղ ռուսական և չինական նավերը վարժանքներ են անցկացրել Ճապոնական ծովում։  Դրա շրջանակներում նավերի անձնակազմերը կատարել են գործնական հրետաձգություն, մշակել հակասուզանավային և հակաօդային պաշտպանության առաջադրանքներ, ինչպես նաև որոնողափրկարարական գործողություններ ծովում։

Չինաստանի հետ մի շարք զորավարժությունների անցկացումը Ռուսաստանի արձագանքն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներուժի մեծացմանը, 2022 թ. դեկտեմբերին հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։