Ինչո՞ւ է ԱՄՆ-ն Կարիբյան ավազանում տեղակայել ռազմանավեր
ԱՄՆ-ն Կարիբյան ավազանում հազարավոր ծովային հետևակայինների և ռազմանավեր է տեղակայել՝ պնդելով, թե իր նպատակը թմրամիջոցների դեմ պայքարն է։ Ամերիկյան լրատվամիջոցներն այս քայլը որակել են որպես «ուժի ցուցադրություն»։
New York Times-ը գրել է, որ Թրամփը կարտելների դեմ երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնելու գաղտնի հրաման է տվել՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ», մի քայլ, որը կօրինականացներ ԱՄՆ ռազմական միջամտությունը տարածաշրջանում։
Տարածաշրջանի երկրներն ընդդիմացել են Թրամփի այս որոշամնը։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը մերժել է ցանկացած արտաքին միջամտություն և ընդգծել ազգերի ինքնորոշման իրավունքը։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն նաև զգուշացրել է, որ ԱՄՆ քաղաքականությունը չպետք է մեկնաբանվի որպես «ինտերվենցիոնիզմ»։
Վերլուծաբանները կարծում են, որ Վաշինգտոնը, «Մոնրոյի դոկտրինի» շրջանակներում, դեռևս Լատինական Ամերիկան համարում է իր ետնաբակը, իսկ Կարիբյան ավազանում զորքերի տեղակայումն ավելի շատ Սպիտակ տան՝ տարածաշրջանի երկրների վրա ռազմական և քաղաքական ճնշում գործադրելու ցանկության նշան է, քան թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ իրական պայքար։
Պատմական փորձը՝ հեղաշրջումներից մինչև Կուբայի և Վենեսուելայի դեմ լայնածավալ պատժամիջոցներ, ցույց է տալիս, որ ռազմանավերի քաղաքականությունը կարող է դիտվել որպես լատինաամերիկյան կառավարությունների ինքնիշխանության ակնհայտ խախտում և մեծացնում է այս զգայուն տարածաշրջանում քաղաքական և անվտանգության լարվածության սրման ռիսկը։