Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց պետք է պատրաստ լինի պատերազմի
https://parstoday.ir/hy/news/world-i236146-Ալիև._Ադրբեջանը_խաղաղություն_է_ուզում_բայց_պետք_է_պատրաստ_լինի_պատերազմի
Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
(last modified 2025-08-22T07:59:19+00:00 )
Օգոստոս 22, 2025 11:29 Asia/Tehran
  •   Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց պետք է պատրաստ լինի պատերազմի

Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում», - ասել է նա։

Ըստ Ալիևի, միևնույն ժամանակ Ադրբեջանը պետք է զգոն լինի։

«Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ինքներս ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր Զինված ուժերը», - նշել է նա։