Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց պետք է պատրաստ լինի պատերազմի
Օգոստոս 22, 2025 11:29 Asia/Tehran
Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում», - ասել է նա։
Ըստ Ալիևի, միևնույն ժամանակ Ադրբեջանը պետք է զգոն լինի։
«Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ինքներս ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր Զինված ուժերը», - նշել է նա։
Պիտակ