Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի արձանագրությունը
Օգոստոս 22, 2025 17:58 Asia/Tehran
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի արձանագրությունը:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նրա ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի արձանագրությունը։
Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստրախանում՝ միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստից հետո։ Երկու կողմերի պատվիրակությունների կազմում են եղել Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարությունների և գերատեսչությունների, մաքսային ծառայությունների և բանկային հատվածի ավելի քան 40 ներկայացուցիչներ։
Պիտակ