Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի արձանագրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i236160-Ռուսաստանը_և_Ադրբեջանը_ստորագրել_են_տնտեսական_համագործակցության_հարցերով_հանձնաժողովի_արձանագրությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի արձանագրությունը:
(last modified 2025-08-22T14:28:16+00:00 )
Օգոստոս 22, 2025 17:58 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի արձանագրությունը

Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի արձանագրությունը:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նրա ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի արձանագրությունը։

Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստրախանում՝ միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստից հետո։  Երկու կողմերի պատվիրակությունների կազմում են եղել Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարությունների և գերատեսչությունների, մաքսային ծառայությունների և բանկային հատվածի ավելի քան 40 ներկայացուցիչներ։