Ինչո՞ւ է Իրանը դեռևս ազդեցիկ տարածաշրջանային տերություն՝ չնայած մարտահրավերներին
https://parstoday.ir/hy/news/world-i236206-Ինչո_ւ_է_Իրանը_դեռևս_ազդեցիկ_տարածաշրջանային_տերություն_չնայած_մարտահրավերներին
Al Arabiya անգլերեն կայքը «Հարված հարվածից հետո, տարածքների կորուստ. Ինչպես է Իրանի տարածաշրջանային ազդեցությունը քայքայվում» վերնագրով հոդվածում պնդում է, թե Թեհրանը կորցրել է իր տարածաշրջանային դիրքերը մի շարք ռազմավարական ձախողումների պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2025 06:29 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Իրանը դեռևս ազդեցիկ տարածաշրջանային տերություն՝ չնայած մարտահրավերներին

Al Arabiya անգլերեն կայքը «Հարված հարվածից հետո, տարածքների կորուստ. Ինչպես է Իրանի տարածաշրջանային ազդեցությունը քայքայվում» վերնագրով հոդվածում պնդում է, թե Թեհրանը կորցրել է իր տարածաշրջանային դիրքերը մի շարք ռազմավարական ձախողումների պատճառով։

Սակայն հոդվածը չի համապատասխանում իրականությանը և  իշխանությունը վերաիմաստավորելու Իրանի կարողությանը։
Կայքը Սիրիայում Բաշար ալ-Ասադի կառավարության անկումը  և Լիբանանում «Հեզբոլլահի» վրա Իսրայելի ճնշումը բնութագրել է որպես Իրանի ազդեցության նվազման առաջին նշաններ: Ի պատասխան՝ պետք է ասել, որ չնայած Թեհրանը Սիրիայում տեղի ունեցած զարգացումներից և «Հեզբոլլահի» վրա ճնշումներից հետո բախվել է մարտահրավերների, ասակայն շարունակել է պահպանել իր կենտրոնական դերը՝ հենվելով «դիմադրության առանցքի» վրա որպես դոկտրինի, այլ ոչ թե ֆիզիկական կառույցի: Իսլամական հեղափոխության առաջնորդը բազմիցս ընդգծել է, որ Դիմադրությունը հավատք է և գաղափարական դպրոց է, որը չի անհետանում կառավարությունների անկման կամ ռազմական հարվածների հետ միասին։

12-օրյա պատերազմը և Իրանի պատասխանը  

  Al Arabiya –ն Իսրայելի հետ «12-օրյա պատերազմը» անվանել է ամենաաղետալի հարվածը և պնդել , թե Իրանի ռազմական և միջուկային ենթակառուցվածքները ոչնչացվել են: Սա այն դեպքում, երբ Իսլամական Հանրապետությունը, մի քանի օր անց պատասխան հրթիռային հարձակումներ իրականացրեց Իսրայելի, այդ թվում՝ Բեեր Շեբայի դեմ, մեծ վնաս հասցնելով   ռեժիմին։ Արդյունքում նույնիսկ Իսրայելի արևմտյան դաշնակիցները ստիպված եղան  հրադադար առաջարկել:

ԶԼՄ-ները չափազանցված են ներկայացնում Իրանում ջրի ճգնաժամի վիճակը 

  Al Arabiya –ն  գրել է, որ Իրանի ջրային ճգնաժամը  ներքին աղետ է: Այս պնդումն արվում է այն դեպքում, երբ այս իրավիճակի հիմնական պատճառը տեղումների նվազումն է, և Իրանը, ինչպես տարածաշրջանի շատ երկրներ, պայքարում է երաշտի դեմ: Օրակարգում են նաև սպառման ռեժիմի և ռեսուրսների կառավարման բարեփոխումները:
«Դիմադրության առանցքի փլուզմանն» անդրադարձը հակասում է իրականությանը: Վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանը ցույց է տվել, որ ունի իր իշխանությունը վերականգնելու և տարածաշրջանային ազդեցությունը շարունակելու կարողություն՝ չնայած ճնշումներին: Սաուդյան Արաբիան պետք է  հիշի, որ Իրանի և Դիմադրության թուլացումը իրականում կնպաստի Իսրայելի էքսպանսիոնիզմին. մի ծրագիր, որը սպառնում է նույնիսկ Ռիադի ազգային շահերին և տարածքային ամբողջականությանը։