Պուտինը կմեկնի Չինաստան՝ քառօրյա այցով
https://parstoday.ir/hy/news/world-i236222-Պուտինը_կմեկնի_Չինաստան_քառօրյա_այցով
ՌԴ նախագահը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, որին ավելի վաղ հրավիրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2025 13:55 Asia/Tehran
  • Պուտինը կմեկնի Չինաստան՝ քառօրյա այցով

ՌԴ նախագահը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, որին ավելի վաղ հրավիրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ քառօրյա այցով կմեկնի Չինաստան: Այդ մասին հայտնել է լրագրող Պավել Զարուբինը։
ՉԺՀ-ում նախատեսված են երկու երկրների պատվիրակությունների լայնածավալ բանակցություններ, ինչպես նաև Ռուսաստանի նախագահը կմասնակցի Տյանցզինում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ ՇՀԿ գագաթնաժողովին ավելի վաղ հրավիրվել էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Մասնակցելու են ավելի քան 20 երկրների առաջնորդներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: