Պուտինը և Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
Օգոստոս 25, 2025 11:34 Asia/Tehran
Ռուսաստանի և Իրանի նախագահները համաձայնել են հանդիպում ունենալ Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի զարգացումներին վերաբերող հարցեր։
Պուտինը Փեզեշքիանին տեղեկացրել է Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հիմնական արդյունքների մասին։