Մամուլի տեսություն 27-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i23629-Մամուլի_տեսություն_27_06_2016
Շոտլանդիայի խորհրդարանը կարող է վետո դնել ԵՄ-ից Բրիտանիայի հեռացման վրա
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2016 12:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   27-06-2016

Շոտլանդիայի խորհրդարանը կարող է վետո դնել ԵՄ-ից Բրիտանիայի հեռացման վրա

«Համշահրի» օրաթերթ

Շոտլանդիայի խորհրդարանը կարող է վետո դնել ԵՄ-ից Բրիտանիայի հեռացման վրա

 

Շոտլանդիայի առաջին նախարարի խոսքերով , խորհրդարանը կարող է վետո դնել ԵՄ-ից Բրիտանիայի հեռացման վրա ՝ գործնականում խոչընդոտելով այն :

«Համշահրի» օրաթերթում լույս տեսած հոդվածում կարդում ենք .-«Նիկոլա Ստերջենի խոսքերով , Շոտլանդիան պետք է օրինապես համաձայնի Եվրամիությունում Բրիտանիայի անդամակցությանը վերջ դնելու համար : Նա հավաստել է , որ Շոտլանդիայի «Ազգային» իշխող կուսակցության պատգամավորներից պահանջելու է չքվեարկել ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու օգտին» :

Բրիտանիայի կազմում են Անգլիան , Շոտլանդիան , Ուելզը և հյուսիսային Իռլանդիան : 1707 թվականից ի վեր , Շոտլանդիան ընդգրկվել է այդ միությունում : Բրիտանիայի համայնքների պալատի 650 տեղերից 59-ը , Շոտլանդիայի ընտրական շրջանների պատգամավորներին են պատկանում : Շոտլանդիան ի դեպ անկախ կառավարություն ու խորհրդարան ունի՝  ներքին գործերը կառավարելու համար :

Եվրամիության կազմից Բրիտանիայի հեռացման շուրջ քվեարկության ձայները պետք է հաստատվեն Համայնքների պալատի կողմից : Սակայն Ստորջենն ասել է , որ տրամաբանորեն չի կարելի ընդունել , որ այդ անհրաժեշտ քայլը չի իրականացվելու :

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է Եվրոպական միության երկրների և հաստատությունների հետ անհապաղ բանակցություններ սկսելու մասին, որպեսզի միությանն կազմում մնալու լուծում գտնի,-գրում է Interfax-ը:

Նա նաև նշել է, որ Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվե հրավիրելն ամբողջությամբ գտնվում է իրենց օրակարգում: Նախարարը հիշեցրել է, որ շոտլանդացիների մեծամասնությունը Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու օգտին է արտահայտվել: Պաշտոնական տվյալների համաձայն, ԵՄ-ից դուրս գալուն՝ Brexit-ին կողմ քվեարկել էր 51.9 տոկոսը, իսկ քվեարկության մասնակցությունը կազմել է 72.2 տոկոս:

 

 

 

«Ղոդս» օրաթերթ

Շարունակելու են Չինաստանի հետ բանակցել ՝ NSG-ում անդակացելու ուղղությամբ

 

«Շարունակելու են Չինաստանի հետ բանակցել ՝ NSG-ում անդակացելու ուղղությամբ..-հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարարության խոսնակը :

«Ղոդս» օրաթերթում լույս տեսած հոդվածում կարդում ենք .-« Հնդկաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է , որ իր երկիրը շարունակելու է բանակցել Չինաստանի հետ ՝ Միջուկային հումք մատակարարող երկրների խումբ (Լոնդոնի խումբ). Nuclear Suppliers Group ՝NSG-ում անդամակցելու համար :

Սեուլի նիստում պետք է որոշում ընդունվեր խմբում Հնդկաստանի և Չինաստանի անդամակցության մասին : Չինաստանը նիստում հակադրվելով Հնդկաստանի անդամակցությանը , հայտարարել է , որ NPT-ի դաշինքը չստորագրելու պատճառով , Նոր Դելիի հայցն օրակարգում չի դրվելու : Հատկանշական է , որ ավելի վաղ , Հնդկաստանի ԱԳ նախարարության խոսնակը գաղտնի այց է կատարել Չինաստան ՝ այդ երկրի աջակցությունը շահելու համար : Հայտը սակայն մերժվել էր Պեկինի կողմից : 

ԱՄՆ-ը և Բրիտանիան այս հարցում աջակցում են Հնդկաստանին :  NSG խմբում անդամակցում է 48 երկիր :

 

 

 

 

 

hayeli.am

Ինչու Հռոմի Պապը շեշտեց հայ և թուրք ժողովուրդների հաշտությունն ու ԼՂ-ում խաղաղությունը

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Պապը նաև վերահաստատեցին Հայոց ցեղասպանության ընդունումը: «Մենք երախտապարտ ենք, որ շնորհն ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսավոր պատարագի ժամանակ, 2015 թվականի ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր հանձնառությունն արտահայտեցինք հակադարձելու բռնության ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում՝ վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև 20-րդ  դարի առաջին ցեղասպանություն»:

Շաբաթ երեկոյան Հռոմի Ֆրանցիսկոս Պապը խոսքով հանդես եկավ Երևանի Հանրապետության հրապարակում Համամիութենական (Էկումենիկ) արարողության և Խաղաղության աղոթքի ժամանակ` նշելով. «Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը. ընդամենը մի դար է անցել Մեծ Եղեռնից, որ ձեզ պատուհասեց:

Այնուհետև Հռոմի  Պապը ուշագրավ շեշտադրում արեց, որն առավելապես երկու ժողովուրդների հաշտության կոչ էր. «Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում. Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստված օրհնի ձեր ապագան և «պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում» (Պատգամ հայերին, 12 ապրիլի 2015թ.):

Այնուհետև, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այսօր Հայաստանի նախագահի նստավայրում խոսելով 1915-ի իրադարձությունների մասին գործածեց «ցեղասպանություն» բառը: «Այդ ողբերգությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։ Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները և մխիթարության ու հույսի ինչ անհատնում գանձ են թաքցնում։ Ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով։

Պետք է, հետևաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն և անկեղծ պրպտումին, պետությունների միջև երկխոսությանը և միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով։Բոլոր հայերի համախմբվածությունը և հարևան որոշ երկրների հետ լարվածությունը հաղթահարելուն ուղղված օգտակար ճանապարհներ գտնելու հարաճուն պարտավորվածությունը շատ ավելի կհեշտացնեն իրականացնելու այս կարևոր նպատակները՝ սկզբնավորելով Հայաստանի համար ճշմարիտ վերածննդի դարը», – ասաց Հռոմի Պապը:

Անկարան վրդովված է, իսկ Վատիկանը նշում է, որ Հռոմի Պապը աղոթել է թուրքերի ու հայ ժողովրդի միջև հաշտության համար

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանըքլին դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի Հայաստանում հնչեցրած հայտարարությունները: Նրա պնդմամբ, Թուրքիան ափսոսում է Ֆրանցիսկոս պապի այդ մեկնաբանությունների համար, քանի որ «դրանք բնորոշ են խաչակրաց արշավանքների մտածելակերպին»:

Մինչդեռ Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին ասաց .-«Հռոմի Պապը երկխոսության, խաղաղության կամուրջներ գցելու ուղու մասին է խոսում: Եթե ինչ-որ մեկն ուշադիր լսում ու կարդում է նրա ասածը, չի գտնի ոչինչ դրանում` մեկնաբանելու որպես «խաչակրաց ոգի», ասել է Լոմբարդին: «Ես կարող եմ հորդորել ճիշտ կարդալ ու ընկալել Պապի ասածն ու գրածը: Ես հասկանում եմ՝ խնդիրների, լարվածության վերաբերյալ կան այլ պատկերացումներ, բայց նրա ասածը ժողովուրդների միջև հիմքեր գցելուն է ուղղված: Նա աղոթել է հանուն դրա: Նա որևէ խոսք չի արտահայտել թուրք ժողովրդի դեմ, նա խոսել է թուրքերի ու հայ ժողովրդի միջև հաշտության մասին»,- նշեց Սուրբ Աթոռի ներկայացուցիչը:

Այսպիսով, Հռոմի Պապը, թեև նորից խոսեց Հայոց Ցեղասպանության և Ղարաբաղյան խնդրի մասին, այնուամենայնիվ, նա կոչ արեց խաղաղության համար, հայ և թուրք ժողովուրդների հաշտության համար: Տարածաշրջանում հարատև խաղաղությունն, իհարկե, միայն հաշտության ֆոնին է հնարավոր, բայց վստահաբար, դա Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մաղթանքն էր ու կոչը, որին հասնելն այսօր թվում է առավել քան երբեք անիրականանալի: Միայն պաշտոնական Անկարայի արձագանքը` Հռոմի Պապի ելույթին, արդեն իսկ դրա վկայությունն է:

Մետաքսյա Շալունց

 

 

 

armedia.am

Զանգվածային ներգաղթը կարող է կործանել Եվրամիությունը. Թրամփ

 

Զանգվածային ներգաղթը Եվրոպա կարող Է հանգեցնել ոչ միայն Եվրամիության փլուզման, այլև այն բանին, որ առաջիկա տասը տարում աշխարհամասը պարզապես «հնարավոր չի լինի ճանաչել»: Այս մասին Դոնալդ Թրամփը նշել է The Times թերթին տված հարցազրույցում:

«Ինձ թվում Է, որ Եվրամիությունը կտրոհվի: Համոզված եմ՝ եթե ներգաղթի հիմնախնդիրը չլիներ, միության փլուզման մասին խոսք չԷր լինի: Սակայն մարդիկ մինչև կոկորդները կուշտ են այստեղ՝ Բրիտանիայում կամ ինչ-որ մի այլ տեղ, և այ կտեսնեք՝ մյուս երկրները կհետևեն Լոնդոնի օրինակին»,- նշել է Թրամփը:

«Իհարկե, ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ ասել. եկեք գրկաբաց ընդունենք փախստականներին, սակայն այդ դեպքում տասը տարի հետո Եվրոպան հնարավոր չի լինի ճանաչել: Չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- շարունակել Է Թրամփը:

Մեկնաբանելով Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի հնարավոր դուրս գալը, որի կառավարությունը տարածաշրջանի ապագան տեսնում Է Եվրամիությունում, Թրամփը նշել է, որ Էդինբուրգը «պետք Է շրջահայացություն ցուցաբերի»: «Նավթի գներն ընկել են, իսկ Շոտլանդիայի եկամուտները հաշվվում են միանգամայն այլ թվերով, երբ հումքի արժեքը կրճատվում Է»,- նշել Է Թրամփը: