Վերանայելով Արևմուտքի կեղծիքի քաղաքականությունը| INSTEX մեխանիզմ. դատարկ խոստում Իրանի համար
2018 թվականին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպական երկրները և Եվրամիությունը խոստացան լուծումներ մշակել՝ Վաշինգտոնի հակաիրանական միակողմանի պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու և Թեհրանի՝ ՀԳՀԾ-ում մնալը խրախուսելու համար։
Այդ ժամանակվա ամենակարևոր եվրոպական նախաձեռնությունը հատուկ նշանակության կազմակերպության (SPV), ապա՝ INSTEX մեխանիզմի ներդրումն էր, որը գրանցվել է 2019 թվականի հունվարին։ Ակնկալվում էր, որ մեխանիզմը կներառի նավթի և պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների առևտուրը։ Սակայն, եվրոպացիները սկզբից հայտարարեցին, որ INSTEX-ի աշխատանքը կսահմանափակվի մարդասիրական ապրանքներով, այդ թվում՝ սննդամթերքով և դեղորայքով, ինչը գործնականում Իրանին որևէ օգուտ չէր տալիս ՀԳՀԾ-ի շրջանակներում։
Բացի այդ, INSTEX-ի՝ որպես մասնավոր ընկերության գրանցումը Եվրոպայում ցույց տվեց, որ եվրոպական կառավարությունները պատրաստ չէին աջակցել դրան քաղաքականապես և ֆինանսապես: Իրանի համար մյուս լուրջ խնդիրը Եվրոպայում իրանական ֆինանսական միջոցների բացակայությունն էր՝ այդ երկրների կողմից նավթի գնումների դադարեցման պատճառով: Նման պայմաններում եվրոպացիները փորձեցին INSTEX-ի օգտագործումը պայմանավորել Իրանի կողմից FATF գործողությունների ծրագրի լիարժեք իրականացմամբ։
Իրանցիների համար INSTEX-ը դարձավ Եվրոպայի ձախողման և անկարողության խորհրդանիշ։ Եվրոպացիները ոչ միայն չեն գործել Միացյալ Նահանգներից անկախ, այլև Իրանին ՀԳՀԾ-ում պահելով՝ նպաստել են Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականությանը։
«Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու վերջին սպառնալիքները այս մոտեցման շարունակությունն են։
2020 թվականի հուլիսին ԻԻՀ առաջնորդը INSTEX-ը որակեց որպես «աբսուրդային և վնասակար խաղալիք», որը չգործարկվեց նույնիսկ նախնական տեսքով։