Իտալացի փորձագետ. Եվրոպայի պատրանքը փլուզվել է
-
Իտալացի փորձագետ. Եվրոպան համաշխարհային ճգնաժամերում պարզապես հանդիսատես է եղել
Իտալացի տնտեսագետը հայտարարել է, որ տնտեսական ուժն ավտոմատ կերպով աշխարհաքաղաքական ազդեցության վերածելու պատրանքը կոտրվել է։
Հղում անելով «Համմիհան» կայքին, Pars Today-ը հաղորդում է, որ Մարիո Դրագին ասել է. «Տարիներ շարունակ 450 միլիոն սպառող ունեցող Եվրամիությունը կարծում էր, որ իր տնտեսական կշիռը կապված է աշխարհաքաղաքական ուժի և միջազգային առևտրային հարաբերություններում ազդեցության հետ, սակայն այս տարին մեր հիշողության մեջ կմնա որպես այս պատրանքի փլուզման տարի»։
Նշելով, որ ԵՄ-ն պետք է շարժվի դեպի ինտեգրման նոր ձևեր, նա հաանդրադարձել է դերին բազմաթիվ ճգնաժամերի, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի լուծման գործում Եվրոպայի պասիվ ՝ հավելելով. «Չնայած Ուկրաինայի պատերազմին ամենամեծ ֆինանսական ներդրումն ունենալուն և խաղաղության ձեռքբերումից առավելագույն օգուտ ստանալուն, մինչ օրս խաղաղության բանակցություններում խաղացել է միայն աննշան դեր»։
Աբնդրադառնալով ԱՄՆ մաքսատուրքերի կապակցությամբ Եվրոպայի թույլ դիրքորոշմանը՝ փորձագետն ասել է. «Եվրոպան ստիպված էր հաշտվել Միացյալ Նահանգների կողմից սահմանված մաքսատուրքերի հետ։ Նույն դաշնակիցը մեզ ստիպեց ավելացնել ռազմական ծախսերը. որոշում, որը մենք, հավանաբար, պետք է կայացնեինք, բայց այնպիսի ձևերով և ձևաչափերով, որոնք, հավանաբար, համատեղելի չէին Եվրոպայի շահերի հետ»։
Չինաստանի վերաբերյալ Դրագին ասել է. «Պեկինը կարողացավ բացահայտորեն աջակցել Ռուսաստանի պատերազմական ջանքերին և միևնույն ժամանակ ընդլայնել իր արդյունաբերական հզորությունները՝ իր ավելցուկային արտադրությունը Եվրոպա ուղարկելու համար, քանի որ այժմ ԱՄՆ շուկա մուտքը սահմանափակվել է ԱՄՆ կառավարության կողմից սահմանված նոր խոչընդոտներով։ Եվրոպայի բողոքը քիչ ազդեցություն ունեցավ։ Չինաստանը հստակեցրեց, որ Եվրոպան չի համարում հավասար գործընկեր և մեր կախվածությունն ավելի սահմանափակող է դարձրել՝ որպես գործիք օգտագործելով իր վերահսկողությունը հազվագյուտ մետաղների նկատմամբ»։