Եթե վարվեք կենդանու պես, մենք կհեռանանք։ Քաղաքակիրթ եղեք։
Հետաքրքիր է, հինգ դար առաջ գաղութարարները նույն արտահայտությունն էին օգտագործում Արևելքի և Արևմուտքի հողերը գրավելու համար։ Բնիկները կենդանիներ են։ Այսօր, կարծես, նույն տրամաբանությունն է գերակշռում, և ինչ-որ մեկը մեծ վիիպում է թույլ տվել։
16-րդ դարից սկսած՝ եվրոպացիները պատմության մեջ մտան քրիստոնեության յուրահատուկ ընկալմամբ, ընկալում, որը նրանց ներկայացնում էր որպես «Աստծու ընտրյալ ժողովուրդ»։ Ընտրյալ լինելու այս գաղափարը թույլ էր տալիս նրանց իրենց համարել «կատարյալ մարդ», իսկ մյուս ժողովուրդներին ու ազգերին՝ կիսամարդ կամ կենդանիներ։
Երբ անգլիացի և ֆրանսիացի գաղութարարները մտան ամերիկյան մայրցամաք, նրանք նույն տրամաբանությամբ արդարացրին բնիկների կոտորածը բնիկները «վայրենիներ» էին, և հողը պետք է փոխանցվեր «քաղաքակիրթ ժողովրդին»։ Ավելի ուշ, ստրկավաճառության ժամանակ, նրանք միլիոնավոր աֆրիկացիների դիտարկեցին որպես աշխատանքի գործիքներ՝ հիմնվելով այս տեսակետի վրա։
Ամերիկացի պատմաբան պրոֆեսոր Ջերալդ Հորնը ցույց է տալիս, որ նույնիսկ 1776 թվականի հեղափոխությունը, որը միշտ նշվում է որպես ազատության մեկնարկային կետ, իրականում ստրկությունը պահպանելու և սպիտակ բողոքականների գերակայությունը հաստատելու փորձ էր։ Այլ խոսքով ազատություն իրենց համար, ստրկություն ուրիշների համար։
Այս տրամաբանությունը չսահմանափակվեց վաղ անցյալում։ Հայիթիում ստրուկների ապստամբությունների ճնշումից մինչև Աֆրիկայում և Ասիայում հակագաղութատիրական դիմադրությունը` ամենուրեք գաղութարարները իրենց հակառակորդներին անվանում էին «բարբարոսներ», «վայրենիներ» կամ «կենդանիներ»՝ իրենց բռնությունը օրինականացնելու համար։
Նույն լեզուն շարունակվում է այսօր։ Երբ պաղեստինյան դիմադրությունը կոչվում է «ահաբեկչություն», իսկ պաղեստինցիներին համարում են ոչ լիարժեք մարդ, երբ տարածաշրջանի ժողովուրդներին անվանում են «վայրենիներ» կամ «կենդանիներ»։ Սա սպիտակամաշկերի գերակայության նույն երկարատև նախագծի մի մասն է։ Մի նախագիծ, որը սկսվել է կրոնի թյուր ընկալմամբ և ընտրված լինելու պատրանքով, և որը, կարծես, դեռևս ձևավորում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը։
Ի՞նչ եք կարծում։ Ի՞նչպես պիտի վարվել այս մտածելակերպի հետ: