Հունաստանում լրագրողները 24-ժամյա գործադուլ են անում
https://parstoday.ir/hy/news/world-i2365-Հունաստանում_լրագրողները_24_ժամյա_գործադուլ_են_անում
Հույն լրագրողները փետրվարի 3-ին 24-ժամյա գործադուլ են անում՝ ի նշան բողոքի ապահովագրության համակարգի բարեփոխման հետ կապված կառավարության ծրագրերի դեմ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 09:13 Asia/Tehran
  • Հունաստանում լրագրողները 24-ժամյա գործադուլ են անում

Հույն լրագրողները փետրվարի 3-ին 24-ժամյա գործադուլ են անում՝ ի նշան բողոքի ապահովագրության համակարգի բարեփոխման հետ կապված կառավարության ծրագրերի դեմ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Հունաստանի ԶԼՄ-ները հայտարարել են աշխատողների համընդհանուր 24-ժամյա գործադուլին միանալու մասին, որը երկրի խոշորագույն արհմիությունները ծրագրել են անել հինգշաբթի օրը:

Սակայն առաջիկա բողոքի ակցիաները լուսաբանելու համար լրագրողներն իրենց բողոքի ակցիան անցկացնում են մեկ օր շուտ՝ չորեքշաբթի ժամը 6:00-ից մինչև հինգշաբթի ժամը 6:00-ը:

Գործադուլին կմասնակցեն բոլոր պետական և մասնավոր ԶԼՄ-ները՝ թերթերը, հեռուստաալիքները, ռադիոները: Ակցիային միացել են նաև ռադիոյի և հեռուստատեսության տեխնիկական աշխատողները:

Հունական ԶԼՄ-ները պահանջում են պահպանել Հրատարակիչների, խմբագիրների և մամուլի աշխատողների ապահովագրական հիմնադրամը որպես զանգվածային լրատվության միջոցների անկախ հիմնադրամ՝ ոլորտի բոլոր կատեգորիաների աշխատողների մասնակցությամբ: