ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը նպաստում է միջուկային օբյեկտների վրա Կիևի հարձակումներին. Ուլյանով
https://parstoday.ir/hy/news/world-i236764-ՄԱԳԱՏԷ_ի_դիրքորոշումը_նպաստում_է_միջուկային_օբյեկտների_վրա_Կիևի_հարձակումներին._Ուլյանով
ՄԱԳԱՏԷ-ի ներկայիս դիրքորոշումը միայն նպաստում է միջուկային օբյեկտների վրա Ուկրաինայի հարձակումների շարունակմանը։ Այս մասին իրանական Press TV գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
(last modified 2025-09-07T16:05:56+00:00 )
Սեպտեմբեր 07, 2025 19:35 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը նպաստում է միջուկային օբյեկտների վրա Կիևի հարձակումներին. Ուլյանով

ՄԱԳԱՏԷ-ի ներկայիս դիրքորոշումը միայն նպաստում է միջուկային օբյեկտների վրա Ուկրաինայի հարձակումների շարունակմանը։ Այս մասին իրանական Press TV գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան լիովին բավարարված չէ ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության դիրքորոշմամբ այն մասով, որը վերաբերում է Զապորոժիեի ԱԷԿ-ի, ինչպես նաև Կուրսկի շրջանի վրա ուկրաինական հարձակումներին: Ինչպես նշել է Ուլյանովը, «նրանք աչք են փակում ուկրաինական կողմի կատարած հանցագործությունների վրա»:

«Ես չէի ասի, որ Ռաֆայել Գրոսին ինչ-որ մեկի կողմից է։ Նա փորձում է պահպանել հավասարաչափ, քիչ թե շատ հավասարաչափ հեռավորություն մի կողմից քարտուղարության և Մոսկվայի, մյուս կողմից` քարտուղարության և Կիևի միջև: Բայց ըստ էության, այո՛, նա և քարտուղարությունը կարծես փորձում են պաշտպանել Ուկրաինան, աչք փակել նրա հանցագործությունների վրա։ Եվ Ռաֆայելը երբեք հրապարակավ չի հայտարարել, որ Ուկրաինան պատասխանատվություն է կրում Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումների համար։ Նա շատ լավ գիտի, որ դա արել են ուկրաինացիները, բայց հրաժարվում է այդ մասին հրապարակավ խոսել։ Իհարկե, նման դիրքորոշումը միայն կդրդի Ուկրաինային շարունակել անխոհեմ հարձակումները միջուկային օբյեկտների վրա», - ասել է Ուլյանովը իրանական Press TV լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6–ին, հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնամարզական կենտրոնի վրա, հարվածը հասցվել է տանիքին, հրդեհից և կրիտիկական ավերածություններից հաջողվել է խուսափել: Ատոմակայանի անվտանգ շահագործման սահմաններն ու պայմանները չեն խախտվել, ռադիացիոն ֆոնը նորմալ է։

Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: