Ռուսաստանը և Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը՝ ի հեճուկս Արևմուտքի. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i237006-Ռուսաստանը_և_Հնդկաստանը_խորացնում_են_համագործակցությունը_ի_հեճուկս_Արևմուտքի._ՌԴ_ԱԳՆ
Ռուսաստանն ու Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը՝ ի հեճուկս Արևմուտքի սպառնալիքների, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
(last modified 2025-09-14T14:06:14+00:00 )
Սեպտեմբեր 14, 2025 17:36 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը՝ ի հեճուկս Արևմուտքի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը՝ ի հեճուկս Արևմուտքի սպառնալիքների, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ռուսաստանի և Հնդկաստանի կապերը փչացնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման, նշել է գերատեսչությունը RT հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:

Նախարարությունը հիշեցրել է, որ երկու երկրներն աշխատում են ռազմական և քաղաքացիական ոլորտներում, տիեզերքում, միջուկային էներգետիկայում և նավթի արդյունահանման նախագծերի վրա: Մշակվում են նաև այլընտրանքային վճարային համակարգեր, ազգային արժույթների օգտագործում և նոր լոգիստիկ երթուղիներ:

ԱՄՆ-ն ավելի վաղ 50 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել Հնդկաստանի դեմ ռուսական էներգապաշարներ գնելու համար։ Նյու Դելիում այդ քայլն անհիմն են համարում և մտադիր են շարունակել ՌԴ-ից նավթի գնումները: