Ռուսաստանը և Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը՝ ի հեճուկս Արևմուտքի. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ու Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը՝ ի հեճուկս Արևմուտքի սպառնալիքների, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ռուսաստանի և Հնդկաստանի կապերը փչացնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման, նշել է գերատեսչությունը RT հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:
Նախարարությունը հիշեցրել է, որ երկու երկրներն աշխատում են ռազմական և քաղաքացիական ոլորտներում, տիեզերքում, միջուկային էներգետիկայում և նավթի արդյունահանման նախագծերի վրա: Մշակվում են նաև այլընտրանքային վճարային համակարգեր, ազգային արժույթների օգտագործում և նոր լոգիստիկ երթուղիներ:
ԱՄՆ-ն ավելի վաղ 50 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել Հնդկաստանի դեմ ռուսական էներգապաշարներ գնելու համար։ Նյու Դելիում այդ քայլն անհիմն են համարում և մտադիր են շարունակել ՌԴ-ից նավթի գնումները: