Իտալիան եւս 130 զինծառայող կուղարկի Իրաք
Փետրվար 03, 2016 10:05 Asia/Tehran
Իտալիան Իրաք կուղարկի եւս 130 զինծառայող, որոնք տեղակայվելու են Էրբիլ քաղաքում։ Այս մասին La7-ի եթերում հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին։
Նրա խոսքով՝ այդ որոշումը պլանավորվում է ընդունել Իտալիայի կառավարության առաջիկա նիստում, որը կկայանա ուրբաթ։ Պինոտին նշել է, որ Իրաք ուղարկվող զինվորականների հիմնական խնդիրը մարտական գործողությունների ժամանած վիրավորվածներին օգնություն ցուցաբերելն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարը նաեւ նշել է, որ լրացուցիչ ուժեր ուղարկելու որոշումը Իրաքում Իտալիայի ներկայությունն ուժեղացնելու կապակցությամբ Փարիզի խնդրանքի պատասխանն է։
Պիտակ