Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևիցե մեկը միջուկային փորձարկում կատարի. Ռյաբկով
https://parstoday.ir/hy/news/world-i237888-Ռուսաստանը_հայելային_պատասխան_կտա_եթե_որևիցե_մեկը_միջուկային_փորձարկում_կատարի._Ռյաբկով
Մոսկվան հայելային պատասխան կտա, եթե այս կամ այն երկիրը սխալ և համաշխարհային անվտանգության համար վնասակար որոշում կայացնի միջուկային փորձարկումների անցկացման մասին:
(last modified 2025-10-08T15:49:27+00:00 )
Հոկտեմբեր 08, 2025 19:19 Asia/Tehran
  • Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևիցե մեկը միջուկային փորձարկում կատարի. Ռյաբկով

Մոսկվան հայելային պատասխան կտա, եթե այս կամ այն երկիրը սխալ և համաշխարհային անվտանգության համար վնասակար որոշում կայացնի միջուկային փորձարկումների անցկացման մասին:

 Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունն, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Եթե այս կամ այն մայրաքաղաքում, որը համապատասխան ներուժ ունի, սխալ և միջազգային անվտանգության համար վնասակար որոշումներ կայացնեն փորձարկումներ անցկացնելու մասին, և այս համատեքստում Վաշինգտոնն, իհարկե, ամենից առաջ է մեր ուշադրության կենտրոնում, ապա այդ ժամանակ մեր կողմից  կհետևի հայելային արձագանք, և այն իրեն երկար սպասել չի տա», - ասել է Ռյաբկովը: