Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևիցե մեկը միջուկային փորձարկում կատարի. Ռյաբկով
Հոկտեմբեր 08, 2025 19:19 Asia/Tehran
Մոսկվան հայելային պատասխան կտա, եթե այս կամ այն երկիրը սխալ և համաշխարհային անվտանգության համար վնասակար որոշում կայացնի միջուկային փորձարկումների անցկացման մասին:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունն, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Եթե այս կամ այն մայրաքաղաքում, որը համապատասխան ներուժ ունի, սխալ և միջազգային անվտանգության համար վնասակար որոշումներ կայացնեն փորձարկումներ անցկացնելու մասին, և այս համատեքստում Վաշինգտոնն, իհարկե, ամենից առաջ է մեր ուշադրության կենտրոնում, ապա այդ ժամանակ մեր կողմից կհետևի հայելային արձագանք, և այն իրեն երկար սպասել չի տա», - ասել է Ռյաբկովը:
Պիտակ