Տանզանիայում հելիումի վիթխարի պաշարներ են հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/world-i23794-Տանզանիայում_հելիումի_վիթխարի_պաշարներ_են_հայտնաբերվել
Բրիտանացի և նորվեգացի երկրաքիմիկոսները Տանզանիայում հելիումի վիթխարի պաշարներ են գտել։ Ստորգետնյա հանքում կա հելիումի 1.5 մլրդ խորանարդ մետր պաշար։ Այս մասին հայտնում է EurekAlert! պարբերականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2016 11:29 Asia/Tehran
  • Տանզանիայում հելիումի վիթխարի պաշարներ են հայտնաբերվել

Բրիտանացի և նորվեգացի երկրաքիմիկոսները Տանզանիայում հելիումի վիթխարի պաշարներ են գտել։ Ստորգետնյա հանքում կա հելիումի 1.5 մլրդ խորանարդ մետր պաշար։ Այս մասին հայտնում է EurekAlert! պարբերականը։

Հելիումը հայտնաբերել գիտնականներին հաջողվել է որոնման հատուկ մշակված մեթոդով։ Այդ գազը Երկրի ընդերքից մակերես է բարձրանում հրաբխային ակտիվության արդյունքում։ Գիտնականների հանձնարարության մեջ է մտնում հրաբուխներից օպտիմալ հեռավորության վրա ստորգետնյա պահուստների նախանշումը։

Հելիումի տարեկան օգտագործումը գնահատվում է 220 մլն խորանարդ մետր։ Աշխարհում ամենախոշոր մատակարար է ԱՄՆ-ը, որտեղ այդ նյութի հայտնաբերված պաշարները կազմում եմ 4.3 մլրդ խորանարդ մետր։