Թրամփի կանաչ լույսը Իսրայելին. Կվերսկսվի՞ արդյոք Գազայի պատերազմը
-
Թրամփը ստորագրել է Գազայի խաղաղության համաձայնագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանաչ լույս է վառել Իսրայելին՝ Գազայի պատերազմը վերսկսելու համար։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Գազայի խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց և իսրայելցի բանտարկյալներին ազատ արձակելուց երեք օր անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանաչ լույս է վառել Սիոնիստական ռեժիմի համար՝ ՀԱՄԱՍ-ի կողմից համաձայնագիրը չկատարելու պատրվակով պատերազմը վերսկսելու համար։
Չորեքշաբթի օրը Թրամփը հայտարարել է. «Եթե ՀԱՄԱՍ-ը հավատարիմ չմնա հրադադարի համաձայնագրին, իսրայելական ուժերը կարող են վերսկսել պատերազմը Գազայում»։
Նշելով, թե ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է կատարել հրադադարի պայմանները, ԱՄՆ նախագահը սպառնացել է շարժմանը և Գազայի ժողովրդին, ասելով. «Իսրայելը կվերադառնա այդ փողոցներ, հենց որ ես ասեմ։ Եթե Իսրայելը կարողանա մտնել և շատ դաժանորեն ջախջախել նրանց, ապա դա կանի»։
ԱՄՆ նախագահը պնդել է. «Այն, ինչ կատարվում է ՀԱՄԱՍ-ի հետ, այդ հարցն արագ կլուծվի»։
Հատկանշական է, որ ավելի վաղ նա ասել էր. «Պատերազմն ավարտվել է, պատերազմն ավարտվել է, պատերազմն ավարտվել է... հասկացա՞ք»։
Այս հայտարարությունները վկայում են Թրամփի դիրքորոշումների հակասության մասին և, հավանաբար հնչում են՝ հասարակական կարծիքը կամ քաղաքական ճնշումը վերահսկելու համար։
Իսրայելը նույնպես ՀԱՄԱՍ-ին մեղադրում է Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի շրջանակներում մահացած և կենդանի բանտարկյալներին, ազատ արձակելու և հանձնելու համաձայնագիրը չկատարելու մեջ: Իսրայելցի պաշտոնյաները ՄԱԿ-ին հայտնել են, որ Գազա մարդասիրական օգնության առաքումները կկրճատվեն կամ կհետաձգվեն մահացած բանտարկյալների մարմինների փոքր թվի պատճառով: Փխրուն հրադադարը դեռ պահպանվում է։
Կարծես թե կենդանի մնացած բոլոր սիոնիստ գերիների վերադարձից հետո Իսրայելը մտադիր է վերսկսել պատերազմը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի համաձայնագրի չկատարման պատրվակով։ Ռեժիմը հայտարարել է, թե ՀԱՄԱՍ-ը չի հանձնել բոլոր մահացած սիոնիստ բանտարկյալների մարմինները: Սիոնիստները սպառնացել են սահմանափակումներ մտցնել Գազա մարդասիրական օգնության մատակարարման վրա: Մյուս կողմից, ռեժիմի կաբինետի կոշտ գծի նախարարները, ինչպիսիք են Սմոտրիչը և Բեն-Գևիերը, որոնք դեմ են հրադադարի համաձայնագրին, դեռևս չեն լքել Նեթանյահուի կոալիցիոն կաբինետը: Նրանք կարծես սպասում են բանակցությունների ձախողմանը, որպեսզի կարողանան դա օգտագործել որպես պատրվակ պատերազմը շարունակելու համար։
Ամերիկյան Axios կայքը գրում է, որ Իսրայելը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի գերի վերցված իսրայելցի զինվորների մարմինները, Գազայում հրադադարի համաձայնագիրը կդադարեցվի:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չկան մարմիններ, որոնք չեն վերադարձվել և դրանց որոնումների համար անհրաժեշտ են հատուկմուժեր և սարքավորումներ:
Իսրայելցի պաշտոնյաները խոստովանել են, որ դժվար կլինի գտնել այդ մարմինները, բայց պնդում են, որ 15-ից 20 մարմին կարող է արագ վերադարձվել։
Գազայի հատվածում հրադադարը, կարծես, փխրուն է, և կա հնարավորություն, որ Իսրայելի ռեժիմը ցանկացած պահի կվերսկսի հարձակումները: Մասնավորապես, Նեթանյահուն շատ պատրաստակամ է խախտել հրադադարը և վերսկսել հարձակումները Գազայի հատվածի վրա՝ համապատասխան իր մեծ քաղաքական նպատակներին և իր ծայրահեղական նախարարների պահանջները բավարարելու համար: