Խորհրդարանի քվեարկության արդյունքներով, Սանաե Տակաիտին դարձել է Ճապոնիայի առաջին կին վարչապետը
https://parstoday.ir/hy/news/world-i238274-Խորհրդարանի_քվեարկության_արդյունքներով_Սանաե_Տակաիտին_դարձել_է_Ճապոնիայի_առաջին_կին_վարչապետը
Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սանաե Տակաիտին դարձել է երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը՝ խորհրդարանի երկու պալատներում անցկացված քվեարկության արդյունքներով
(last modified 2025-10-21T07:25:56+00:00 )
Հոկտեմբեր 21, 2025 10:55 Asia/Tehran
  • Խորհրդարանի քվեարկության արդյունքներով, Սանաե Տակաիտին դարձել է Ճապոնիայի առաջին կին վարչապետը

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սանաե Տակաիտին դարձել է երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը՝ խորհրդարանի երկու պալատներում անցկացված քվեարկության արդյունքներով

Սանաե Տակաիտին դարձել է Ճապոնիայի 104-րդ վարչապետը։ Նա 64 տարեկան է, նախքան Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը ստանձնելը արչքի է ընկել ծայրահեղ աջ և պահպանողական հայտարարություններով:

Տակաիտին չի թաքցնում, որ կցանկանար դառնալ Ճապոնական «Երկաթե լեդի», քանի որ նրան դուր է գալիս Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի քաղաքական ոճը։

Հոկտեմբերի 21-ին կհայտարարվի Ճապոնիայի կառավարության նոր կազմը: 

Տակաիտին հանգուցյալ նախկին վարչապետ Սինձո Աբեի մերձավոր շրջապատից էր։ Նա խոստացել է վերականգնել Աբեի տնտեսական տեսլականը, որը ներառում է բարձր ֆինանսական ծախսեր և էժան վարկեր: Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության վետերան քաղաքական գործիչ Տակաիտին կոշտ դիրքորոշում ունի անվտանգության հարցում: Տակաիտին վճռականորեն հանդես է գալիս երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին։