Խորհրդարանի քվեարկության արդյունքներով, Սանաե Տակաիտին դարձել է Ճապոնիայի առաջին կին վարչապետը
Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սանաե Տակաիտին դարձել է երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը՝ խորհրդարանի երկու պալատներում անցկացված քվեարկության արդյունքներով
Սանաե Տակաիտին դարձել է Ճապոնիայի 104-րդ վարչապետը։ Նա 64 տարեկան է, նախքան Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը ստանձնելը արչքի է ընկել ծայրահեղ աջ և պահպանողական հայտարարություններով:
Տակաիտին չի թաքցնում, որ կցանկանար դառնալ Ճապոնական «Երկաթե լեդի», քանի որ նրան դուր է գալիս Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի քաղաքական ոճը։
Հոկտեմբերի 21-ին կհայտարարվի Ճապոնիայի կառավարության նոր կազմը:
Տակաիտին հանգուցյալ նախկին վարչապետ Սինձո Աբեի մերձավոր շրջապատից էր։ Նա խոստացել է վերականգնել Աբեի տնտեսական տեսլականը, որը ներառում է բարձր ֆինանսական ծախսեր և էժան վարկեր: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության վետերան քաղաքական գործիչ Տակաիտին կոշտ դիրքորոշում ունի անվտանգության հարցում: Տակաիտին վճռականորեն հանդես է գալիս երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին։