Մոսկվայում ստորագրվել է BRICS մայրաքաղաքների համագործակցության համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i238528-Մոսկվայում_ստորագրվել_է_brics_մայրաքաղաքների_համագործակցության_համաձայնագիրը
Pars Today- BRICS-ի մայրաքաղաքների և խոշոր քաղաքների համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում՝ BRICS-ի անդամ երկրների քաղաքային իշխանությունների և խորհրդարանական պաշտոնյաների ներկայությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2025 08:17 Asia/Tehran
  • Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահ Մեհդի Չամրանը Մոսկվայի քաղաքային խորհրդի նիստում
    Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահ Մեհդի Չամրանը Մոսկվայի քաղաքային խորհրդի նիստում

Pars Today- BRICS-ի մայրաքաղաքների և խոշոր քաղաքների համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում՝ BRICS-ի անդամ երկրների քաղաքային իշխանությունների և խորհրդարանական պաշտոնյաների ներկայությամբ։

Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայի Դումայում՝ BRICS անդամ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության, քաղաքապետերի և քաղաքային խորհուրդների ղեկավարների, խորհրդարանական պաշտոնյաների և բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը, Թեհրանի Իսլամական քաղաքային խորհրդի նախագահ Մեհդի Չամրանը, որը գլխավորելով մի պատվիրակություն Մոսկվա էր մեկնել BRICS քաղաքապետերի գագաթնաժողովին մասնակցելու համար, համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է. «Ես ուրախ եմ, որ մենք ստորագրում ենք այս պատմական համաձայնագիրը, որը համապատասխանում է Միացյալ Նահանգների և Արևմուտքի միակողմանիության ժխտմանը»։

Մեհդի Չամրանը BRICS քաղաքների միջև համաձայնագրի ստորագրումը համարել է մերձեցման և համագործակցության հետագա զարգացման համատեղ քայլ։

Ընդգծելով, որ կայուն ներդրումները կիրագործվեն միայն սոցիալական կայունության, ազգային համերաշխության և միջազգային արդարության պայմաններում, Չամրանը քաղաքային և խորհրդարանական դիվանագիտությունը համարեց արդյունավետ գործիք՝ ճգնաժամի և անվստահության ժամանակներում ազգերի միջև կամուրջներ կառուցելու համար։

Անդրադառնալով BRICS-ի պատմական և տնտեսական կարողություններին՝ նա հավելեց. «Այսօր այս դաշինքը ներկայացնում է համաշխարհային տնտեսության գրեթե մեկ երրորդը և դառնում է բազմաբևեռ աշխարհակարգի հիմնական հենասյուներից մեկը։ BRICS-ը չի ձգտում բախման և մենաշնորհի, այլ հավասարակշռության, արդարության, փոխադարձ հարգանքի և ազգերի միջև համագործակցության»։