Գրոսսի. Մենք համագործակցում ենք Իրանի հետ և կշարունակենք երկխոսության ուղին
https://parstoday.ir/hy/news/world-i238626-Գրոսսի._Մենք_համագործակցում_ենք_Իրանի_հետ_և_կշարունակենք_երկխոսության_ուղին
IRNA-ի փոխանցմամբ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում մերժել է Իրանի միջուկային գործունեության և օբյեկտների վերաբերյալ իր զեկույցներում առկա հակասությունների մասին պնդումները և հավելել, որ Իրանի հետ համագործակցությունն ու երկխոսությունը շարունակվում են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2025 11:29 Asia/Tehran
  • Գրոսսի. Մենք համագործակցում ենք Իրանի հետ և կշարունակենք երկխոսության ուղին

IRNA-ի փոխանցմամբ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում մերժել է Իրանի միջուկային գործունեության և օբյեկտների վերաբերյալ իր զեկույցներում առկա հակասությունների մասին պնդումները և հավելել, որ Իրանի հետ համագործակցությունն ու երկխոսությունը շարունակվում են։


Նա ասել է. «Մենք համագործակցում ենք և հարգալից երկխոսություն ենք վարում Իրանի կառավարության հետ, և մենք մտադիր ենք շարունակել այս ուղին»։
Ի պատասխան գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում իր զեկույցների միջև առկա հակասությունների մասին հարցին, որոնցից մեկը հրապարակվել է նախքան Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի  12-օրյա պատերազմը և չնայած 2231 բանաձևի ժամկետի ավարտին, Գրոսսին ասել է․ «Մենք կապի մեջ ենք Իրանի կառավարության հետ, համագործակցում ենք և հարգալից քննարկումներ ենք ունենում նրանց հետ։ Ես մտադիր եմ շարունակել այս համագործակցությունը և աշխատել ավելի կայուն Արևմտյան Ասիայի տարածաշրջան ստեղծելու համար»։
Նշելով, որ 12-օրյա պատերազմից առաջ հրապարակված վիճահարույց զեկույցը էապես չի տարբերվում իր նախորդ զեկույցներից, Գրոսսին ասել է. «Չնայած ես հարգում եմ տարբեր կարծիքները, սակայն նման ընկալումը սխալ է։ Ճճիշտ չէ մեղադրել միջազգային կազմակերպությանը մի բանի մեջ, որի հետ այն կապ չունի»։
Պատասխանելով այն հարցին, թե իր հայտարարություններում նա ասել է, որ Իրանում հարստացված ուրանի պահման վայրի շուրջ տեղաշարժ է արձանագրվել, սակայն արբանյակային պատկերները չեն հաստատել որ այս պահին Իրանը հարստացնում է 12 օրյա պատերազմից առաջ եղած ուրանից ավելի բարձր տոկոսով ուրան, Գրոսսին պնդել է, որ իր հայտարարություններում հակասություն չկա և Իրանը հարստացում չի իրականացնում։
Խոսելով Associated Press-ի հետ իր վերջին հարցազրույցի մասին, որում նա ասել էր, որ Իրանի միջուկային օբյեկտնեում նոր տեղաշարժեր են հայտնաբերվել, նա ասել է․ «Սրանք խոշոր արդյունաբերական օբյեկտներ են. բեռնատարների և անձնակազմի բնականոն տեղաշարժ կա: Բայց մենք չենք տեսել որևէ կոնկրետ բան, որը կցույց տա, որ տեղի է ունենում որևէ գործունեություն, որը ներառում է միջուկային նյութեր, ցենտրիֆուգներ կամ լայնամասշտաբ աշխատանքներ։ Մենք ստուգումներ ենք անցկացնում. Իրանը չի ձգտել միջուկային զենք մշակել»:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հավելել է, որ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը ստուգումներ է անցկացնում Իրանում, բայց ոչ հունիսին ԱՄՆ-ի կողմից ռմբակոծված երեք վայրերում։
Պատասխանելով ստուգումների արդյունքների վերաբերյալ հարցին, Գրոսսին ասել է․ «Մենք չենք տեսնում որևէ փաստ, որից կարելի է ենթադրել, որ այնտեղ որևէ էական աշխատանք է տարվում։ Սրանք խոշոր արդյունաբերական վայրեր են, որտեղ կա շարժ և ակտիվություն, և մենք շատ շտապեցինք ասել, որ սա չի նշանակում հարստացման գործունեություն»։
«Այնուամենայնիվ, 60 տոկոս հարստացված ուրանը դեռևս մնում է Իրանում», - ասել է նա և հավելել․ «Դա մեր քննարկումների հիմնական թեմաներից մեկն է, քանի որ մենք պետք է կարողանանք համոզվել, որ ուրանը դեռևս այնտեղ է և չի օգտագործվել որևէ այլ նպատակով: Դա շատ կարևոր է»։
Խոստովանելով, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի ունեցել, Գրոսսին ընդգծել է,  որ միջուկային օբյեկտներ որ անմիջական մուտքի բացակայության դեպքում գործակալությունը ստիպված է եղել հույսը դնել միայն արբանյակային պատկերների վրա։