ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը. մարդու իրավունքների պաշտպանությո՞ւն, թե՞ աջակցություն օկուպացիային
https://parstoday.ir/hy/news/world-i238628-ԱՄՆ_ի_երկակի_քաղաքականությունը._մարդու_իրավունքների_պաշտպանությո_ւն_թե_աջակցություն_օկուպացիային
ParsToday- Բրիտանական Middle East Eye-ը հրապարակել է հոդված՝ Արևմտյան ափը բռնակցելու Իսրայելի ռեժիմի ծրագրին ԱՄՆ-ի դեմ լինելու մասին, որում ասվում է. «Միացյալ Նահանգները ձևացնում է, թե դեմ է բռնակցմանը, բայց իրականում միայն հետաձգում է դրա գործադրումը, իսկ արաբ դաշնակիցները ձևացնում են, թե հավատում են դրան»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2025 11:33 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը. մարդու իրավունքների պաշտպանությո՞ւն, թե՞ աջակցություն օկուպացիային
    ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը. մարդու իրավունքների պաշտպանությո՞ւն, թե՞ աջակցություն օկուպացիային

ParsToday- Բրիտանական Middle East Eye-ը հրապարակել է հոդված՝ Արևմտյան ափը բռնակցելու Իսրայելի ռեժիմի ծրագրին ԱՄՆ-ի դեմ լինելու մասին, որում ասվում է. «Միացյալ Նահանգները ձևացնում է, թե դեմ է բռնակցմանը, բայց իրականում միայն հետաձգում է դրա գործադրումը, իսկ արաբ դաշնակիցները ձևացնում են, թե հավատում են դրան»։

Հոդվածագիրն անդրադարձել է նաև միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի երկակի և խաբուսիկ քաղաքականությանը, նշելով, որ Միացյալ Նահանգները կործանարար դեր է խաղում պաղեստինյան ճգնաժամում՝ անվերապահորեն աջակցելով Սիոնիստական ռեժիմին: 
Pars Today-ի փոխանցմամբ՝ Middle East Eye-ի կողմից հրապարակված հոդվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Արևմտյան ափի որոշ հատվածներ Իսրայելին միացնելու ծրագիրը հետաձգելու որոշումը վերլուծվում է ոչ թե որպես հակապաղեստինյան քաղաքականությունից նահանջ, այլ որպես միջազգային արձագանքները կառավարելու և Միացյալ Նահանգների ու Իսրայելի ռազմավարական շահերը պահպանելու մարտավարություն: Այս հետաձգումը իրականում քաղաքական խաբեության տեսակ է, որն ուղղված է դիվանագիտական ճնշումը նվազեցնելուն և ապագայում ծրագիրն իրականացնելու համար ավելի հարմար միջավայր ապահովելուն:
Հոդվածագիրը նշում է, որ  պաղեստինյան հարցի նկատմամբ ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը տարիներ շարունակ հստակ դրսևորվել է Սիոնիստական ռեժիմին անվերապահ աջակցության և պաղեստինյան ժողովրդի իրավունքների անտեսման մեջ։ Մինչ Վաշինգտոնը ներկայանում է որպես մարդու իրավունքների և համաշխարհային խաղաղության պաշտպան, գործնականում   խթանում է օկուպացված տարածքներում օկուպացիայի և մարդու իրավունքների խախտումների շարունակականությունը՝ Թել Ավիվին ֆինանսական, ռազմական և դիվանագիտական աջակցություն տրամադրելով։ 
Որպես օրինակ՝ Թրամփի վարչակազմի կողմից ներկայացված «Դարի գործարքը» այս խաբուսիկ քաղաքականության վառ օրինակ է։ Անտեսելով պաղեստինցիների օրինական պահանջները՝ այս ծրագիրն արդյունավետորեն օրինականացրեց իսրայելական օկուպացիայի ամրապնդումը, և Արևմտյան ափի անեքսիայի հետաձգումը նույնպես կարող է վերլուծվել այս համատեքստում. մարտավարական քայլ՝ կանխելու իսրայելական ռեժիմի և Միացյալ Նահանգների դիվանագիտական մեկուսացումը, հատկապես ընտրությունների և տարածաշրջանային զարգացումների նախօրեին։
Ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունն ակնհայտ է ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև միջազգային կառույցներում. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիսրայելական բանաձևերի վրա դրված վետոներն վետոն այս անվերապահ աջակցության օրինակ են: Այս վարքագիծը կասկածի տակ է դրել միջազգային կառույցների հեղինակությունը և ցույց է տվել, որ արևմտյան տերությունները, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, շահագործում են այդ կառույցները իրենց շահերը առաջ մղելու համար։
Լրատվության ոլորտում ԱՄՆ-ն փորձում է շեղել հասարակական կարծիքը և  Սիոնիստական ռեժիմից ներկայացնել օրինապահ  երպարը՝ գրաքննելով լուրերը: Սա խորամանկության մաս է, որը ծառայում է Վաշինգտոնի աշխարհաքաղաքական նպատակներին։
Նման իրավիճակում պարզ է, որ անեքսիայի ծրագրի հետաձգումը ԱՄՆ քաղաքականության փոփոխության նշան չէ, այլ բարդ դիվանագիտական խաղի մաս, որն ուղղված է Իսրայելի ռեժիմի գերիշխանության պահպանմանը և օկուպացիայի շարունակմանը միջազգային հանրության համար ավելի ընդունելի ձևաչափով: Այս վարքագիծը ԱՄՆ-ի կողմից միջազգային մակարդակով վարվող կրկնակի և խաբուսիկ քաղաքականության օրինակ է. քաղաքականություն, որը ոչ միայն չի օգնում լուծել պաղեստինյան ճգնաժամը, այլ այն դարձնում է ավելի բարդ և ցավոտ։