Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը հանձնառու է վերականգնվող էներգիայի ընդլայնմանը
https://parstoday.ir/hy/news/world-i238668-Իրանի_դեսպանը_հայտարարել_է_որ_Թեհրանը_հանձնառու_է_վերականգնվող_էներգիայի_ընդլայնմանը
Pars Today- Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունում (IRENA) Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանը շարունակում է հանձնառու մնալ իր էներգետիկ զամբյուղի դիվերսիֆիկացմանը և վերականգնվող էներգիայի ընդլայնմանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2025 13:36 Asia/Tehran
  • Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Ռեզա Ամերի
    Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Ռեզա Ամերի

Pars Today- Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունում (IRENA) Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանը շարունակում է հանձնառու մնալ իր էներգետիկ զամբյուղի դիվերսիֆիկացմանը և վերականգնվող էներգիայի ընդլայնմանը»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, հինգշաբթի օրը Աբու Դաբիում տեղի է ունեցել Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) խորհրդի 30-րդ նստաշրջանը։ Նիստում 170 անդամ երկրներից և միջազգային կազմակերպություններից ավելի քան 400 բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկել են գործակալության 2024-2025 թվականների աշխատանքային ծրագրի և բյուջեի իրականացման, ինչպես նաև մաքուր էներգիայի զարգացման գլոբալ ռազմավարությունների հետ կապված վերջին զարգացումները։

Այս առումով, Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ռեզա Ամերին, բարձր գնահատելով հաստատված ծրագրերի արդյունավետ իրականացումը, ընդգծել է IRENA-ի դերի կարևորությունը վերականգնվող էներգիայի համաշխարհային զարգացման առաջխաղացման և զարգացող երկրներին աջակցելու գործում։

Անդրադառնալով գործակալության նոր վիճակագրական տվյալներին վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի նոր հզորությունների 91 տոկոս աճի և բրածո վառելիքի ծախսերի 460 միլիարդ դոլարի խնայողության վերաբերյալ, Ամերին ասել է. «Այս նվաճումները ցույց են տալիս մաքուր էներգիայի դիմադրողականության և մրցունակության աճը, սակայն ֆինանսական ռեսուրսների և տեխնոլոգիաների հասանելիության տարածաշրջանային անհավասարությունը դեռևս պետք է առաջնահերթություն ստանա գլոբալ համագործակցության մեջ»։

Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեսպանը և մշտական ​​ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ էներգետիկ անցումը պետք է լինի արդար, ներառական և հիմնված լինի երկրների ընդհանուր, բայց տարբերակված պատասխանատվության սկզբունքի վրա, և որ առանց ֆինանսական ռեսուրսներին և տեխնոլոգիաներին արդար հասանելիության հնարավոր չէ իրագործել համաշխարհային նպատակները։

Ռեզա Ամերին նշել է․-Ողջունելով IRENA-ի նորարարական նախաձեռնությունները, ինչպիսիք են Կլիմայի ներդրումների հարթակը (CIP) և Էներգետիկ անցման ֆինանսավորման արագացման հարթակը (ETAF), պահանջել է դրանց ընդլայնումը՝ զարգացող երկրներին ավելի արդյունավետորեն աջակցելու համար։

Խոսքն ամփոփելով՝ Ամերին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը IRENA առաքելությանը և ասել. «Կայուն, անվտանգ և արդար ապագայի կերտման գործում կենսական նշանակություն ունի այս գործակալության դերը բոլոր երկրների համար, և միջազգային հանրությունը պետք է ամրապնդի համագործակցությունը, տեխնոլոգիաների փոխանցումը և ներդրումների խթանումը, որպեսզի էներգետիկ անցումը լինի ոչ միայն ավելի արագ, այլև ավելի արդար և հանգեցնի կայուն զարգացման և խաղաղության բոլոր ազգերի համար»։